Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ինչպես խոստացել էր այս ամռանը, հրաժարական է տվել: Որոշումը ճանապարհ է հարթել նախագահի արտահերթ ընտրության համար, սակայն Վուչիչը, որը գրեթե ավարտել է սահմանադրությամբ թույլատրված իր նախագահության երկու ժամկետը, չի առաջադրվի: Դրա փոխարեն՝ նա, հավանաբար, հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությունից հետո կփորձի դառնալ վարչապետ և, ըստ էության, կպահպանի երկրի վերահսկողությունը՝ հաղորդում է BBC-ն:
Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը՝ մինչև նոր նախագահի ընտրությունը: Երկրում նախագահի ընտրությունը պետք է անցկացվի մինչև դեկտեմբերի վերջ:
Խորհրդարանի ընտրությունում իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը» կմրցակցի արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի՝ «Եվրոպական Սերբիայի» և «Ուսանողների ցուցակ - Ուսանողները հաղթում են» հակակոռուպցիոն շարժման հետ: Այս խմբի անդամները գլխավորել են բողոքի ցույցերը Սերբիայում՝ 2024 թվականի աշնանը Նովի Սադում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 16 մարդ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է