Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներին Պորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվով Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ) 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին Զինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձ Ռադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայից Հայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահ Պետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ) Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավոր Երևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովՖրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասինԹեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագիրըԳործակարգավարական խորհրդակցություն ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալՄեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համարՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում. Դոնալդ ԹրամփՀռոմի պապի հատուկ բանագնացը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտությունըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՀայաստանի և Չեռնոգորիայի վերջնական հայտացուցակներըԵրևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստըԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները լուսան են ֆիքսել (տեսանյութ)Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող հողատարածքների նկատմամբՖրանսիայի Սենատում պատմության մեջ առաջին անգամ Լը Պենի «Ազգային միավորումը» խմբակցություն կձևավորի Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրելԿալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել ՈւկրաինայինՀանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահի նախագծի շուրջՂազախստանն կոչ է արել Ուկրաինային դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Սև ծովում Հունգարիայի վարչապետին կասկածում են հեռախոս գողանալու մեջՈւկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթաբազաների վրաՀանրային հեռուստաընկերությունը հայտարարությամբ ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատԹեհրանի միջազգային օդանավակայանը շարունակում է սպասարկել ավելի քան 30 ուղղությունՎթարային ջրանջատում Գորիս քաղաքումՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՇվեյցարիան երեկ չեզոք էր, այսօր չեզոք է և ապագայում էլ կմնա չեզոքՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է. ԱՆ-ի խորհուրդներըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը ժամանել է ՎաշինգտոնՌԴ ԱԴԾ-ն հետախուզում է հայտարարել Russian Democratic Society UK ղեկավարի նկատմամբՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակված կասկածյալը ձերբակալվել էԻրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըԾննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով մեկնել չի թույլատրվում
Գիտություն

Երևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով

Երևանի AI9 Startup Campus-ում սեպտեմբերի 26–27-ին կայացել է Firebird Build հեքաթոնը։ Ինժեներներն ու հետազոտողները 24-ժամյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության գործիքներով մշակել են իրական խնդիրների լուծումներ՝ իրենց գաղափարները վերածելով աշխատող նախատիպերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը նախաձեռնել էր Firebird-ը՝ OpenAI-ի, NVIDIA-ի, Picsart-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության՝ ԱՏՁՄ-ի, AI9-ի և YerevaNN-ի հետ համագործակցությամբ։

«Այս միջոցառումը լիովին համահունչ է Firebird-ի տեսլականին՝ AI հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիաները հասանելի դարձնել այն շուկաներում, որտեղ մեծ տաղանդ ու գիտելիք կա, սակայն զարգացած ենթակառուցվածքը դեռ բավարար չէ։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ներուժը վերածվի նոր արտադրանքների ու ընկերությունների։ Firebird Build-ը հենց այդ ուղղությամբ քայլ է՝ հնարավորություն տալով մարդկանց այստեղ՝ Հայաստանում, իրենց գաղափարները վերածել գործի», - նշել է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Հեքաթոնի ժամանակ թիմերի առջև խնդիր էր դրվել 24 ժամում կառուցել պրոդուկտների աշխատող նախատիպեր՝ աշխատելով OpenAI Codex-ով  և ստանալով տեխնոլոգիական համայնքի մասնագետների մենթորական աջակցությունը։ Թիմերը առաջարկեցին արհեստական բանականության կիրառությամբ լուծումներ ռոբոտոտեխնիկայի և ֆիզիկական ԱԲ-ի, առողջապահության, բնապահպանության, կիբեռանվտանգության և այլ ուղղություններով։

«Շատ ոգևորիչ է տեսնել այսպիսի արձագանք մեր համայնքի կողմից. մենք ունեցանք ավելի քան 500 հայտ, ինչը փաստում է, որ այս հնարավորությունը շատ արժեքավոր ու պահանջված էր մեր տեխնոլոգիական ոլորտի համար։ Հայաստանն այսօր դառնում է արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց, և մենք այս հնարավորությունը կիսել ենք նաև մեր միջազգային գործընկերների հետ, ինչի արդյունքում ունենք թիմ նաև Վրաստանից։ Firebird-ի և ԱՏՁՄ-ի ռազմավարական գործընկերությամբ մենք շարունակական ենք դարձնելու այսպիսի միջոցառումները՝ մեր տեխնոլոգիական համայնքին արհեստական բանականության ոլորտում նոր հնարավորություններ ընձեռելու համար», — նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։

Հեքաթոնի մասնակից Սարգիս Գինոսյանի թիմը ներկայացրել էր գովազդի ոլորտի պրոդուկտ։ Նրա խոսքով՝ միջոցառումը թիմին օգնել է մեկ օրում իրականացնել աշխատանք, որն այլ պայմաններում կարող էր ամիսներ տևել։

«Հեքաթոնին 3 ընկերներով ենք մասնակցում և այն խթան դարձավ, որ թիմով 24 ժամում անենք այն, ինչն այլ պայմաններում կարող էր մի քանի ամիս տևել։ Հեքաթոնի ընթացքում նույնիսկ վաճառքի պլանը կազմեցինք։ Ուրախ եմ, որ Հայաստանում Firebird-ի մասշտաբի ընկերություն կա, և նման միջոցառումներ են կազմակերպվում, քանի որ դրանք ճանապարհ են բացում տարբեր լուծումներ գտնելու և գաղափարներն իրականացնելու համար», - ընդգծում է Սարգիս Գինոսյանը։

Հեքաթոնի ընդհանուր մրցանակային փաթեթը կազմել է 105,000 ԱՄՆ դոլար՝ ներառելով 80,000 դոլարի դրամական մրցանակներ և OpenAI-ի տրամադրած՝ 25,000 դոլարի API կրեդիտներ։ Վերջիններս հաղթող թիմերին հնարավորություն կտան օգտվել OpenAI-ի ծառայություններից՝ իրենց լուծումները զարգացնելու համար։

Առաջին տեղը զբաղեցրել է PhotonicsAI թիմը, որը ստեղծել է սարքավորումների հետ ինտեգրված արհեստական բանականության կառավարման միջավայր։ Թիմին շնորհվել է 50,000 դոլար դրամական մրցանակ և 12,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Why isn’t there an Ollama for VLAs?» թիմը, որը մշակել է ռոբոտների համար արհեստական բանականության (VLA) մոդելների ուսուցման ենթակառուցվածք։ Թիմին շնորհվել է 20,000 դոլար դրամական մրցանակ և 8,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Երրորդ տեղը զբաղեցրել է EXPM թիմը, որը կառուցել է ԱԲ գործակալների վրա հիմնված ինքնավար անվտանգության հարթակ։ Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է խոցելիությունները, առաջարկում և թեստավորում համապատասխան շտկումները։ Թիմին շնորհվել է 10,000 դոլար դրամական մրցանակ և 5,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։

Firebird Build նախաձեռնությունն ընկերության ավելի լայն տեսլականի մասն է՝ AI ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ ընդլայնել տեղական մասնագետների և ստարտափների հնարավորությունները։ Նման նախաձեռնությունների միջոցով Firebird-ը նպաստում է մի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանում աշխատող թիմերը կարող են օգտվել առաջատար տեխնոլոգիաներից ու միջազգային փորձից՝ ստեղծելով համաշխարհային շուկայի համար նախատեսված արտադրանքներ։