Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ինչպիսին են Սերժ Սարգսյանի ծրագրերը ապրիլից հետո

Նախորդ հոդվածում արդեն իսկ նշել ենք, որ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ իր ունեցած վարկանիշով ապրիլից հետո չի կարողանաւ լիարժեք վերահսկել կառավարման համակարգը, քանզի չի ունենալու այն սահմանադրական լիազորությունները, որոնք ունի այսօր: 

Շարունակել կիրառել «բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքը՝ պահպանելով իշխանության հավասարակշռությունը, այլեւս հին ձեւով հնարավոր չի լինի՝ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը խաղադաշտ է դուրս բերել Արմեն Սարգսյանին` փորձելով մեծացնել խաղացողների թիվը, որպեսզի պոտենցիալ դավադրությունների հնարավորությունները մինիմալիզացվի: Սակայն դա էլ ինչ որ մի պահի քիչ կլինի, քանզի երկարաժամկետ կտրվածքով չի լուծվի գլխավոր խնդիրը, այն է՝ իշխանության հանդեպ վստահությունը չի վերականգնվի հանրության կողմից: Եթե նախագահական լիազորություններն օգտագործելով նա դժվարությամբ կարողացավ դուրս գալ 2015-ի փետրվարյան ճգնաժամից, ապա ապրիլից հետո նա այդ հնարավորությունը չի ունենալու:

Նախ, հետապրիլյան վարչապետի լիազորություններն այդ հնարավորությունները չեն տալիս, երկրորդ՝ հանրության մեջ կա ոչ միայն նորի պահանջ, այլ նաեւ հների հանդեպ հոգնածություն, որն արդեն վերածվել է ինչ որ չափով ատելության: Ի տարբերություն առաջին եւ երկրորդ նախագահների, գործող նախագահն իր համար չպատրաստեց, որեւէ պահեստային հետնորդ գործիչ, ինչը վտանգավոր է ցանկացած ղեկավարի համար։

Սովորաբար ցանկացած գործիչ ունենում է իր գործունեության սկիզբն ու վերջը, քանզի ինչ որ պահի իր հանդեպ հասարակության կողմից առաջանում է անհաղթահարելի հոգնածություն, եթե չասենք ավելին:

Եթե նման գործիչները չեն ունենում հետնորդներ, ապա նրանք իրենց իշխանությունը պետք է պահեն հավերժ, քանզի չունեն իշխանությունը հանձնելու իրենց համար անվտանգ բանաձեւ: Օրինակ, այնպես, ինչպես Պուտինը Ռուսաստանում:

Խորհրդարանական կառավարման համակարգը նման հնարավորություն չի տալիս: Նախագահական համակարգով գուցե հնարավոր լիներ, եթե Սերժ Սարգսյանը ունենար բավարար հասարակական լեգիտումության, ասենք այնքան, որքան Պուտինը Ռուսաստանում: Սա շատ լավ հասկանում էր գործող նախագահը, այդ իսկ պատճառով չփորձեց վերարտադրվել հին համակարգով եւ փոխեց սահմանադրությունը:

Ըստ էության, գործող նախագահը կամ պետք է նոր հետնորդ ընտրի կամ էլ փորձի նոր թիմով ու նոր առաքելությամբ հանդես գալ ապրիլից հետո, ինչպես որ դա ժամանակին իրականացրեց Պինոչետը Չիլիում, բռնապետից վերածվելով ազատական տնտեսական բարեփոխչի, երկիրը աղքատությունից հանելով եւ վերածելով զարգացած պետության: Բավական կարճ ժամանակահատվածում Պինոչետը Չիլիում շատ-շատերի կողմից սիրված կամ առնվազն հարգված գործիչ էր:

Պինոչետին դա հաջողվեց հսկայական աշխատանքի շնորհիվ եւ ամենակարեւորը, նա լիովին գիտակցում էր իր առջեւ դրված խնդիրները:

Անկասկած, Սերժ Սարգսյանից տիտանական ջանքեր կպահանջվեն եւ դժվարին ու ծանր աշխատանք, այս խնդիրը լուծելու համար: Անկեղծ լինենք, այս հարցում, նա կարծես ուշանում է: Այս ուղղությամբ քայլերը նա պետք է սկսեր դեռ երեկ: «Դանդաղ շտապելը» հաստատ նրան այս դեպքում չի օգնի, քանզի նա ունի ժամանակի լրջագույն դեֆիցիտ:

Որ ճանապարհով կգնա գործող նախագահը, մեծ հաշվով ցույց կտա ժամանակը, բայց նրա ընտրության հետհաշվարկի ժամացույցն արդեն միացվել է:

Աշոտ Խաչատրյան

Top-News.am