Վենգերն անկեղծացել է եւ խոսել Մխիթարյանի մասին
Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ 2016 թվականի ամռանը դիտարկել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից», սակայն գործարքը չի ստացվել: Մխիթարյանը տեղափոխվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Այո, այն ժամանակ ես հանդիպել եմ նրա հետ: Մենք մոտ էինք տրանսֆերի իրականացմանը, բայց վերջին պահին ինչ-որ բան չստացվեց:
Հիմա նա նոր շանս է ստանում: Վստահ եմ, որ նա կօգտագործի այդ շանսը: Մենք նրա հետ նաեւ կվերլուծենք, թե նախորդ թիմում ինչու չէր հայտնվում մեկնարկային կազմում: Ես նրան պատկերացնում եմ տարբեր դիրքերում, բայց իհարկե առաջնային կլինի նրա տեղը կիսապաշտպանության կենտրոնում, մի փոքր հետ քաշված»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է espnfc.com-ը: Մխիթարյանը նոյեմբերի 5-ից չի եղել մեկնարկային կազմում Պրեմյեր լիգայի հանդիպումների ժամանակ:
Հիշեցնենք, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստը «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր եւ հանդես կգա 7 համարի մարզաշապիկով, որն ազատ էր մնացել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հեռանալուց հետո:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից