Բլից հարցազրույց Հենրիխ Մխիթարյանի հետ
Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը բլից հարցազրույց է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը պատասխանել է հարցերի ֆուտբոլի մասին եւ ոչ միայն:
Առաջին հիշողությունները ֆուտբոլից
Առաջին անգամ դիտել եմ հորս խաղը, երբ նա հանդես էր գալիս ֆրանսիական «Վալանսում»
Առաջին ֆուտբոլային համազգեստը
«Միլանի» համազգեստը
Մանկության հերոսը
Զինեդին Զիդան. նա իսկական արտիստ էր խաղադաշտում
Առաջին բանը, որ հիշում ես «Արսենալի» մասին
Այն ժամանակը, երբ թիմը խաղում էր «Հայբերի» ստադիոնում եւ հրաշալի էր խաղում
«Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստը
Թյերի Անրի
Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը
Լիոնել Մեսի
Լավագույն հանդիպումը, որին մասնակցել ես
«Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչը
Քո մականունը
Ես չունեմ մականուն
Սիրելի ֆիլմը
«300 սպարտացիները»
Ո՞ր երգի հետ ես քեզ ասոցացնում
Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he is our midfield Armenian
Սիրելի գիրքը
Կարող եմ առանձնացնել մի շարք լավ գրքեր, սակայն վերջինը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսն» էր
Հոբբի ֆուտբոլից դուրս
Սիրում եմ քնել, հանգստանալ եւ վայելել կյանքը
Հյուսիսային Լոնդոն...
Հյուսիսային Լոնդոնը գեղեցիկ է


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից