Ազգերի Լիգա. Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր մրցակիցները
Վաղը, Երևանի ժամանակով 15:00-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Հայաստանն ընդգրկվել է 4-րդ՝ D դիվիզիոնում, ուր հանդես են գալու ընդհանուր առմամբ 16 երկրների հավաքականներ: Վիճակահանության համար այս 16 հավաքականները բաժանվել են 4 զամբյուղների:
Վաղը կայանալիք վիճակահանության ընթացքում կազմավորվելու են Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4 խմբերը՝ 4-ական թիմերով (յուրաքանչյուր զամբյուղից՝ 1 թիմ): Ընդ որում նույն զամբյուղում գտնվող թիմերը չեն կարող ընդգրկվել նույն խմբում: Հայաստանը ընդգրկվել է 2-րդ զամբյուղում՝ Լատվիայի, Ֆարերյան կղզիների եւ Լյուքսեմբուրգի հավաքականների հետ միասին: ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ Հայաստանը և Ադրբեջանը այս փուլում չեն կարող հանդիպել իրար:
Այսպիսով վաղը կայանալիք վիճակահանության ժամանակ Հայաստանի մրցակիցները կարող են լինել.
Զամբյուղ 1-ից՝ ՆՀՀ Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան
Զամբյուղ 3-ից՝ Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա
Զամբյուղ 4-ից՝ Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար Խաղացանկի համաձայն
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու է 2018 թվականի սեպտեմբեր – նոյեմբեր ամիսներին: Ազգերի լիգայի վիճակահանությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
ՀՖՖ


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից