ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը, ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար և բարձրացնել հարկային կարգապահությունը։
Միաժամանակ, ներկայացվում են օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
24 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 62․5 մլն դրամ։
17 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 242․5 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 126․1 մլն դրամ:
14 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 27 մլն դրամ։
Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35 հարկ վճարողներ ներկայացրել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ: Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է՝ 1․5 մլրդ դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 249․2 մլն դրամ հարկի գումար:
Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 646 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 931․4 մլն դրամով և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 186․2 մլն դրամ հարկի գումար:
Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 5 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 281․7 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 55․4 մլն դրամ շահութահարկի գումար, 2 դեպքով ծախսերը նվազեցվել են 54․6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 4 մլն դրամ շահութահարկի գումար:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...