Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ինչ է այսօր կատարվում Ռուսաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում

Ցույց տուր ինձ քո երկրի լուրերը եւ ես կասեմ, թե ինչ երկրում ես ապրում: Սա ժամանակակից ասացվածք է:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ երկրում են ապրում ռուսաստանցիները, ադրբեջանցիները եւ ՀՀ քաղաքացիները, դիտարկելով այսօրվա մինչ այս ժամի լրահոսը:

Ռուսաստան

Ռուսաստանցիները կամ այդ երկրի եվրոպական հատվածի բնակիչներն օրը սկսեցին լուրով, որ Թայլանդում երկու ռուս կանայք մահացել են ավտովթարի հետեւանքով: Քիչ անց հայտնի դարձավ, որ Մախաչկալայի ձերբակալված քաղաքապետի գործով զբաղվելու է Գլխավոր քննչական կոմիտեն:

Եւ միայն Ռուսաստանում շունը կարող է կրակել տիրոջը: Այո, Սարատովում շունը կրակել է 64-ամյա որսորդ տիրոջը: Այս լուրը մարսելուց հետո ռուսաստանցիներին հայտնեցին, որ Ճապոնիայի վարչապետ Աբեն ասել է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան համագործակցության հսկայական ներուժ ունեն:

Քիչ անց ռուսաստանցիներն իմացան, թե ինչով են միմյանցից տարբերվում Մոսկվայի եւ Յակուտիայի սառնամանիքները, եւ որ Սոբչակի շտաբը հավաքել է նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ ստորագրությունները:

ՌԴ ԿԲ-ից էլ հայտնեցին, որ ռուսաստանցիներն ավելի լավատես են դարձել, քանի որ ինֆլիացիայի աճի տեմպերը նվազել են: Ահա, թե ինչ քիչ բան է պետք լավատեսության համար:

Հավանաբար այս լավատեսությունն է հիմք հանդիսացել, որ «Դոմոդեդովա» օդանավակայանի ղեկավարությունը որոշի եւս վեց թռիչքուղի կառուցի: Գուցե ռուսաստանցիներին լավատեսություն հաղորդի նաեւ այն, որ նրանք արդեն Սու 30 են վաճառելու նաեւ Մյանմային:

Այսօր ռուսաստանցիները տեղեկացան, որ բանկերը սկսել են ավելի հաճախ վարկային քարտեր տրամադրել, եւ որ Օմսկում հրդեհի հետեւանքով հինգ երեխա է զոհվել:

Իսկ Մոսկվայում անհայտ հանցագործները քոլեջի ուսանողից յոթ միլիոն ռուբլի են խլել: Գտեք մեկ ուրիշ երկիր, որտեղ քոլեջի ուսանողի մոտ այդքան փող է լինի:

Իսկ «հերոսները» քաջաբար ջարդել են արջի հսկա արձանի ականջները Կամչատկայում: Եւ հենց այս տեղեկությունից հետո միանգամից ռուսաստանցիներին հայտնում են, որ գործազրկության մակարդակն ընկել է երեք տոկոսով:

Ահա այսպիսին է Ռուսաստանը հունվարի 22-ին: 

Ադրբեջան

Ադրբեջանցիների տրամադրությունն առավոտ շուտ բարձրացնելու համար միանգամից հաղորդեցին, որ նավթի գներն աճում են, եւ որ Զարուհի Փոստանջյանին արգելել են մտնել Վրաստան:

Եւ այսքանից հետո նոր միայն հայտնեցին, որ Բաքվում ձերբակալվել է այն տղամարդը, որը բռնաբարել էր քրոջ աղջկան: Ձերբակալվել են նաեւ այն հանցավոր խմբի անդամները, որոնք զբաղվել են օտարերկրյա ներդրումներով ստացված գումարների մանիպուլյացիայով:

Ադրբեջանցիներն այսօր նաեւ իմացան, որ այսուհետ դեղատներին արգելվել է դեղ վաճառել երեխաներին: Հավանաբար պատճառն այն է, որ Ադրբեջանում արդեն հայտնի է դարձել, որ գոյություն ունեն այլմոլորակային վիրուսներ կամ այն, որ ադրբեջանցիներն ավելի հաճախ մահանում են սրտային հիվանդությունների պատճառով:

Ադրբեջանցիներին գուցե ուրախացրել է նաեւ այն, որ լինելու է տասը աստիճան տաքություն: Իսկապես, ինչու չուրախանեն, երբ Երեւանում ընդամենը յոթ աստիճան է լինելու:

Իսկ հաջորդ լուրը, որ գրպանահատը մետրոյում թալանել է կանանց, հազիվ թե, ուրախացնի ադրբեջանցիներին, հատկապես կանանց: Բայց երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Իրանին կես միլիարդ դոլար է հատկացնելու երկաթուղագծի կառուցման համար, կարծում ենք ամեն ինչ տեղն ընկավ:

Հայաստան

Հայաստանցիներն օրը սկսեցին այն տեղեկությամբ, որ որոշ գիտնականներ առաջարկել են դեռահաս համարել մինչեւ 24 տարեկաններին: Թե այս լուրը տարածելով ինչ էին ցանկանում հասկացնել լրատվամիջոցները, դժվար է ասել:

Բայց նույն լրատվամիջոցներն իրենց պարտքն են համարել ՀՀ քաղաքացիներին պարտադիր տեղեկացնել, որ մի այրված տնակում դի է հայտնաբերվել, իսկ մի բնակարանում էլ՝ 26-ամյա աղջկա դի, եւ մեկ այլ բնակարանում էլ 27-ամյա անգիտակից տղամարդ: Ինչու է անհրաժեշտ նմանատիպ լուրեր տարածելը, դժվար է ասել:

ՀՀ քաղաքացին առավոտյան իմացավ նաեւ, որ Լարսում 280 բեռնատար է կուտակվել:

Եւ իհարկե, ՀՀ քաղաքացին անհամբեր սպասելու էր, թե երբ է Մերի Մակարյանը հանդիպելու Մելանի Բիին: Եւ ահա, մենք իմացանք, որ հանդիպումը կայացել է, բայց թե ով է Մերի Մակարյանը, շատերն այդպես էլ չիմացան:

Եւս մեկ կարեւոր տեղեկություն: Պարզվում է երթուղայինների վարորդներին երջանիկ լինելու համար հազար դրամ չէր հերիքում: Գծատերերը իջեցրել են գումարը հազար դրամով եւ գործադուլն ավարտվել է: Իսկապես, հազար դրամով կարելի է գնել 250 գրամ միս:

Բնականաբար, հայ հանրությանը հետաքրքրում էր, թե ինչ է նվիրելու Քարդաշյանն իր երեխայի փոխնակ մորը: Հիմա արդեն գիտենք:

Իսկ դաշնակցականները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ եւ եկել այն եզրահանգման, որ բավական հետաքրքիր թեկնածու է: պատկերացնում եք, եթե հանկարծ անհետաքրքիր թեկնածու առաջադրվեր: 

Լրատվամիջոցները հարկ են համարել հայ հանրությանը տեղեկացնել Լուսինե Թովմասյանի երեխայի «արկածների» մասին, եւ որ Արմինկան վայելում է անձնական կյանքը:

Այսօր մենք իմացանք նաեւ, որ Արմեն Սարգսյանը կրկին մեկնել է Լոնդոն, եւ որ լոռեցի փաստաբանները գործադուլ են անում: Եւ ամենակարեւորը, պարզվում է «Ելքը» բավական լավ է վերաբերվում Արմեն Սարգսյանին:

Ավելորդ է նշել, բայց այսօր եւս հայ հանրությունը սպասում էր տեղեկությունների Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: 

Եւ եթե մի փոքր ուշադիր լինեք, ապա կհասկանաք, որ Հայաստանում, ըստ էության, այսօր որեւէ նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել, իհարկե, բացի Մերի Մակարյանի հանդիպումից:

Հակոբ Ասատրյան

Top-News.am