Ինչպես են շնորհավորել Մխիթարյանին երկրպագուները
«Մանչեստեր Յունայթեդի» երկրպագուները շնորհավորել են դեռեւս իրենց թիմի ֆուտբոլիստ համարվող Հենրիխ Մխիթարյանին: Երեկ՝ հունվարի 21-ին, կիսապաշտպանը տոնում էր ծննդյան 29-ամյակը: Երկրպագուները սոցիալական ցանցերում գրել են, որ երբեք չեն մոռանա նրան:
«Քո ծննդյան օրը պետք է «Օլդ Թրաֆորդում» լինեիր, բայց ստիպված ես մեկնել Լոնդոն: Շատ տխուր է, անարդար: Որտեղ էլ լինես, լավագույնն եմ ցանկանում: Շնորհավոր ծննդյանդ օրը, միշտ կսիրենք քեզ»,- գրել է մի երկրպագու:
«Շնորհավոր: Մենք՝ «Մանչեստեր Յունայթեդի» երկրպագուներս, երբեք չեն մոռանա ու չենք դադարի սիրել քեզ: Դու «Մանչեստերի» իմ ամենասիրելի խաղացողն ես, շնորհակալություն ամեն ինչի համար: Նույնիսկ հիմա հույս ունեմ, որ այնուամենայնիվ, կմնաս մեզ հետ»,- գրել է մեկ այլ երկրպագու:
«Միկի՛, միշտ քեզ կհիշենք որպես «կարմիր սատանա»: Շնորհավոր ծննդյանդ օրը, եւ քեզ լավագույնն ենք ցանկանում քո կյանքի նոր փուլում»,- գրել է մեկ ուրիշը:
«Շնորհավոր ծննդյանդ օրը: Ուրախ եմ, որ ժպտում ես: Մենք՝ ՄՅՈՒ-ի երկրպագուներս, երբեք չենք մոռանա քեզ: Շատ տխուր է տեսնել, որ հեռանում ես «երազանքների թատրոնից»»:
«Շնորհավոր: Ցավալի է, որ գնում ես: Լավագույնն եմ քեզ ցանկանում»:
«Շնորհավոր: «Արսենալում» վերագտիր քո կախարդական խաղը, բայց միայն թե ոչ «Յունայթեդի» դեմ հանդիպումներում»:
Մխիթարյանի՝ «Յունայթեդի» թիմակիցներից ոմանք նույնպես սոցիալական ցանցերում շնորհավորել են նրան:
«Շնորհավոր ծննդյանդ օրը, եղբա՛յր»,- գրել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան եւ լուսանկար հրապարակել:

Ֆուտբոլիստի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, սոցիալական ցանցերում տեղադրել է իր ու եղբոր մանուկ հասակի լուսանկարները:
«Շնորհավոր հիանալի անձնավորության ու կախարդական ֆուտբոլիստի ծննդյան օրը»,- գրել է նա:

Կիսապաշտպանը ծննդյան օրը նշել է «Մանչեստեր Յունայթեդի» թիմակից Պոլ Պոգբայի եւ իրենց գործակալ Մինո Ռայոլայի հետ: Նա լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում:
«Ի՞նչ նվեր եմ ստանալու որպես ծննդյան նվեր»,- գրել է նա:



















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից