ՖԻՖԱ-ին մեղադրել են կաշառք վերցնելու մեջ
Քաթարյան beIN Sports պետական հեռուստաալիքը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային 100 մլն դոլար է վճարել, որպեսզի երկիրն ընտրվի 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տիրապետության տակ է հայտնվել ավստրալուհի գրող և ֆուտբոլային գործակատար Բոնիտա Մերսիադեսի հարցազրույցը ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերի հետ: 2010 թվականին՝ ԱԱ 2022-ի հյուրընկալող երկրի ընտրությունից ամիսներ առաջ, Բլատերը անձամբ է պայմանավորվել հեռուստաալիքի հետ գործարքի գումարի մասին: Երբ քաթարցիների հայտը հաղթող է ճանաչվել, գումարը փոխանցվել է նրա հաշվին:
Քաթարյան հեռուստաալիքի մամլո ծառայությունից հաստատել են, որ ՖԻՖԱ-ն իրենցից 100 մլն է ստացել, սակայն վճարումն անվանել են «արտադրական ներդրում»: Աղբյուրի տվյալներով՝ Քաթարի հայտին աջակցել է նաև ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին:
Հիշեցնենք, որ Քաթարում տիրող շոգ եղանակային պայմանների պատճառով Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի ձմռանը՝ 2022-ի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից