ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ
Միացյալ Նահանգները մեկնարկում է Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» անվանումը ստացած գործողությունը, որի նպատակն է աննախադեպ ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վաշինգտոնը կարգելափակի Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։
Պատժամիջոցներ կկիրառվեն 60-ից ավելի միջազգային կազմակերպության, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ: Սքոթ Բեսենթը նախազգուշացրել է՝ թիրախում են հայտնվում նաև նրանք, ովքեր օգնում են Իրանին:
Նախարարը հավելել է՝ իրանական ռիալն արժեզրկվել է, երկիրն այլևս եկամուտներ չի ստանում նավթից, տնտեսությունը հայտնվել է շատ վատ վիճակում:
«Իրանն ունի երկու տարբերակ՝ լիակատար միջազգային մեկուսացում կամ վերադարձ բնականոն կյանքին»,- զգուշացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Նա տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփն այժմ հեռախոսազրույցներ է անցկացնում տարբեր երկրների ղեկավարների հետ՝ հորդորելով նրանց դադարեցնել Թեհրանի հետ ցանկացած շփում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը