«Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը խիստ քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ կայացած խաղում։
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին կատալոնացիների կիսապաշտպան Ալեքս Կալատրավան վայր է գցել մադրիդցիների վինգեր Վինիսիուս Ժունիորին, ապա ոտքով հարվածել նրա մեջքին: Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը որևէ կերպ չի պատժել 26-ամյա իսպանացուն։
«Սանչես Մարտինեսը նրան դեղին քարտ ցույց չտվեց։ Սա մուրսիացի մրցավարի առաջին լուրջ որոշումն էր, և նա շարունակեց նույն ոգով, ինչպես և VAR-ի համակարգի սենյակում գտնվող Ֆիգերոա Վասկեսը։
Վինիսիուսի դեմ կանոնները խախտում էին նրան խաղից հանելու նպատակով, և այդ արարքներն անպատիժ էին մնում։ Իսկ ահա Լամին Յամալի նկատմամբ ամենափոքր խախտման դեպքում անմիջապես դեղին քարտ են ցույց տալիս»,- նշել է «Ռեալի» հեռուստաալիքի հաղորդավարը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը