ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները
Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200,000 օտարերկրացու գործարար և զբոսաշրջային վիզաները, ովքեր ԱՄՆ-ում ապաստան ստանալու հայտ են ներկայացրել կամ ներկայումս ձգտում են ստանալ այն։ Եթե դա տեղի ունենա, այն կդառնա ԱՄՆ պատմության մեջ վիզաների ամենամեծ զանգվածային չեղարկումը և, հավանաբար, կբախվի իրավական խնդիրների։
Associated Press-ը գրում է, որ ըստ Պետդեպարտամենտի փաստաթղթերի, եթե այլ բան չվիճարկվի կամ չվերանայվի, սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Պետդեպարտամենտը հայտարարելու է 2016-ից 2026 թվականներն ընկած ժամանակահատվածում տրամադրված այսպես կոչված B1 և B2 վիզաների չեղարկման մասին, որոնց մտորները ապաստան ստանալու հայտեր են ներկայացրել կամ ներկայացնում։ Այս որոշումը կընդունվի Ներքին անվտանգության նախարարության հետ համակարգմամբ։
«Մենք համակարգում ենք մեր գործողությունները Ներքին անվտանգության նախարարության հետ՝ պարզելու և չեղարկելու այն օտարերկրացիների ոչ իմիգրացիոն վիզաները, ովքեր Միացյալ Նահանգներ են ժամանել՝ հայտարարելով երկրում իրենց կարճաժամկետ գտնվելու մասին, իսկ հետո մշտական բնակության համար ապաստանի հայտ են ներկայացրել», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթը։
Նա հրաժարվել է մեկնաբանել վիզաների քանակը, որոնք կարող են չեղարկվել՝ նշելով. «Քանի որ գործընթացը լինելու է շարունակական, չեղարկումների քանակը մնում է դինամիկ և իրականացվելու է մշտական հիմունքներով»։
Պաշտոնյաների խոսքով՝ կարգավիճակի չեղարկումը պարտադիր չէ, որ հանգեցնի նրանց անհապաղ արտաքսմանը։ Ապաստանի տրամադրման գործերով ներկայումս քննվող անձանց մեծ մասը կտեղափոխվի այլ կատեգորիա, սակայն կկորցնի գործարար կամ զբոսաշրջային ճանապարհորդների իր կարգավիճակը, հայտնել են պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, քանի որ կարգավիճակի չեղարկման որոշումները դեռ վերջնական չեն։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը