Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են Արմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները Ձերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձ Իրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են Բանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում են Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաներըՁերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձԻրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբՀայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումըԳորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներԽուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստումՆԳՆ ոստիկանություն. փաստերՍտեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինենՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներըԴամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համարԷդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՌուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԱՄՆ ֆինանսների նախարարությունը կընդլայնի Իրանի դեմ երկրորդային պատժամիջոցների շրջանակը․ ReutersԿանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԻրանը պաշտոնական հրավեր չի ստացե տարածաշրջանային անվտանգության միանալու շուրջ համաձայնագրինԿանադայի հետ այլևս չեն վարվի այնպես, ինչպես նահանգի հետԼուիս Էնրիկեն դժգոհ է երիտասարդ ֆուտբոլիստի մարզավիճակից Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը
Հայաստան

Բանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում են

Բանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումն ու երրորդ երկրներից կախվածության նվազեցումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում են։ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Վարչապետը խոսել է նաև բանակի ներսում անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ խաղաղության նոր պայմաններին ծառայության տրամաբանությունը հարմարեցնելուց մինչև զինծառայողների անվտանգության խնդիրներ։ Այդ օրակարգի ամենացավոտ հատվածը շարունակում են մնալ բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը։

Մինչ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվում էր նաև բանակում բարեփոխումների մասին՝ դրանց հիմքում դնելով երկրի պաշտպանունակության ամրապնդումն ու նոր իրավիճակին բանակի հարմարեցումը, հայտնի դարձավ հերթական ցավալի դեպքը՝ նոր մահ բանակում։ Օգոստոսին ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասել է չորսի։ Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրեց․ «Բայց էլի ուզում եմ արձանագրել, որ այո, շատ ցավալի է, որ վերջին մեկ ամսում իրար հետևից արձանագրվում են դեպքեր, և դա մեծագույն խնդիրն է, որին մենք պետք է առնչվենք և կառնչվենք ու կլուծենք»։

Այս  օրերին տարբեր շրջանակներում հնչում են կարծիքներ, թե պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա։  Վարչապետը հայտարարում է, որ այս թնջուկի լուծումը պետք է գտնեն պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը։ Օրեր առաջ Զինված ուժերում արդեն պաշտոնանկություններ եղան։ ՊՆ-ն տեսանյութերով սկսեց պատմել զինվորների շրջանում բարոյահոգեբանական թեմաներով հանդիպումների ակտիվացման մասին։ Սուրեն Պապիկյանն ասել է, որ չի կարող գնահատական տալ, թե ինչու է կարճ ժամանակահատվածում նման դեպքերի խտություն արձանագրվել, և ընդգծել, որ ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքերը տարբեր տարիների թե՛ աճել, թե՛ նվազել են․

«2015 թվականին գրանցվել է 7 նման դեպք, 2016-ին՝ 19, 2017-ին՝ 13, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 11, 2020-ին՝ 10, 2021-ին՝ 10, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 9, 2024-ին՝ 11, իսկ 2025-ին՝ 2, 2026-ին՝ 8»։

Վերջին օրերին միանգամից մի քանի ողբերգական դեպքի արձանագրման բերումով պաշտպանության նախարարը նոր պաշտոնանկությունների մասին դեռ չի շտապում խոսելու։ Պատասխանելով հարցին, թե նկատել է արդյոք, որ 1-ին, 2-րդ ու 5-րդ բանակային կորպուսներում են ավելի շատ մահեր ու սպանություններ արձանագրվում, Պապիկյանն ասել է․

«Կորպուսի որևէ հրամանատար այս պահին չի ազատվելու։ Նրանց պատասխանատվությունը այս փուլում չեմ տեսնում։ Որ պահին տեսնեմ՝ կներկայացնեմ վարչապետին»։

Նախարարը շեշտել է՝ մահերի պատճառները տարբեր են՝ ոչ կանոնադրային հարաբերություններ, քրեական ենթամշակույթ և այլն։ Հետևաբար, ըստ նրա, սա միայն պաշտպանության նախարարի պաշտոնի կամ մեկ պաշտոնյայի պատասխանատվության հարց չէ, այլ համակարգային խնդիր։

Բայց ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հարցը միայն թվերի մասին չէր։ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության հաստատման պայմաններում բանակում ծառայության տրամաբանությունը դեռ ամբողջությամբ չի փոխվել, և հենց այստեղ են անհրաժեշտ ամենաէական բարեփոխումները։ Պետք է փոխվի նաև բանակի ներքին մշակույթը․

«Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է պոստում քնելու խնդրի հետ։ Եվ հիմա այդ խնդիրը, կարծես, ավելի է սրվել։ Գիտե՞ք՝ ինչու։ Երբ խաղաղություն չկար, ժամապահության մեջ գտնվող զինվորը գիտեր, որ քնելու դեպքում իր ֆիզիկական անվտանգությունը կարող է վտանգվել։ Հիմա զինծառայողը գիտի, որ այդ վտանգի հավանականությունը շատ ավելի փոքր է։ Սակայն շրջապատի, զորամասի վերաբերմունքը հատկապես այն զորամասերում, որոնք պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, շարունակում է մնալ նույնը։ Եվ այստեղ մենք քննարկում ենք, որ անհրաժեշտ են ռադիկալ քայլեր»։

Քաղաքական բանավեճի առանձին թեմա է դարձել նաև գնդերեցների ինստիտուտը։ Ընդդիմությունից հնչում են պնդումներ, որ դրա վերացումից հետո բանակում բարոյահոգեբանական աջակցության և կադրային խնդիրներն ավելի են խորացել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյան․

«Ես սնոտիապաշտ չեմ, բայց այս դեպքերը շարունակում են մեծ ծավալ ստանալ բանակից գնդերեցների ինստիտուտի վերացումից հետո։ Բանակում բազմաթիվ սպաների՝ ոչ քաղաքական հուսալի համարվող, ոչ իրենց յուրային համարվող հեռացումը հանգեցրեց կադրային լուրջ պրոբլեմի»։

Փաշինյանը, սակայն, պնդել է՝ գնդերեցների աշխատանքը չի դադարել։

«Գնդերեցները շարունակում են և կշարունակեն աշխատել։ Գնդերեցների նշանակման կարգ կա և դրանով ՊՆ-ն առաջնորդվում է։ Կարգ, որը մեզնից առաջ  է ընդունվել և դա մենք չենք ընդունել»։

Վարչապետը շեշտել է վերջին տարիներին Հայաստանի ռազմական կարողությունների աճը՝ նշելով, որ երկրի պատմության մեջ աննախադեպ ծավալի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվում ու արտադրվում, իսկ Հայաստանում ձևավորվել է ռազմարդյունաբերական համալիր։

«2026 թ․ մայիսի 28-ի զորահանդեսը, կարծում եմ, հոդս ցնդեցրեց բոլոր այն շահարկումները, թե կառավարությունը արտաքին թելադրանքի ներքո Հայաստանի Հանրապետությունը թողել է առանց պաշտպանության։ Այդ սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ այսօր ունենք, այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ այսօր ձեռք ենք բերում և արտադրում, Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբեք չի ունեցել։ Մենք, այո, Հայաստանում ստեղծել ենք ռազմարդյունաբերական իրական համալիր, ու կառավարությունը շարունակելու է աջակցել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը»։

Կառավարության ծրագրում բանակի զարգացման հիմնական ուղղությունը Փաշինյանը կապում է ուժեղ և պաշտպանունակ բանակի ստեղծման հետ՝ որպես խաղաղության պահպանման կարևորագույն գործիք։ Նրա խոսքով՝ նույնիսկ խաղաղ պայմաններում բավարար պաշտպանունակություն չունեցող պետությունը կարող է դառնալ ագրեսիայի թիրախ։