Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենա Իրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ Վենս Պակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարել Անօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Վարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներով Շարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. Պապիկյան ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով Երևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում Ռուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան 100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համար

Հայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանինԹուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. ԴուրանՎթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ4 համայնք և 54 բնակավայր կմիավորվեն. կձևավորվի 2 նոր խոշորացված համայնքԿառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետըԻսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռումինական ակումբի ղեկավարությունը խիստ զգուշանում է հայկական թիմիցՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոն2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿԳազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում
Հայաստան

Վանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»

Թանկարժեք ծրագիր, որից, մնացին պլաստիկե աղբարկղերն ու էլեկտրական ավտոբուսները։ Եթե դրանք Վանաձորում թեկուզ ուշացումով շահագործվեցին, Գյումրիում մինչև օրս երթուղի դուրս չեն եկել։ Ու այս ֆոնին՝ աղմկահարույց ձերբակալություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն օգոստոսի 19-ին տեղեկացրեց, որ ձերբակալվել են «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին և ծրագրի փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ թե՛ ծրագրի ղեկավարի, թե՛ փորձագետի նկատմամբ տնային կալանք է կիրառվել որպես խափանման միջոց։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավարը։ Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Նախաքննության շահերից ելնելով` այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել։ Ծրագրի ղեկավարի նկատմամբ `դատարանի որոշմամբ`որպես համակցված խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը և 20 միլիոն դրամի գրավը։ Նույն ծրագրի փորձագետը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նրա նկատմամբ ևս, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանքը»։

ԵՄ-ի ավելի քան 4 միլիոն եվրո արժեքով դրամաշնորհային ծրագրի խնդրահարույց ընթացքին «Ռադիոլուր»-ը նախկինում էլ է անդրադարձել։  Դեռ անցած տարի «Ազատությունն» էր հետաքննել ու պարզել բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, որ ծրագրի աշխատակազմի ընտրությունը թափանցիկ չի եղել։ Աշխատակիցների մեծ մասը եղել են համայնքապետարանի պաշտոնյաների կանայք, աղջիկներն ու մերձավորները։

Լրատվամիջոցի հետ զրույցում Նատալյա Լափաուրին շահերի բախման հետ կապված որևէ խնդիր չէր տեսել ու նշել էր, որ միջազգային կառույցները ևս իրենց գործունեությունը դիտարկել են, և որևէ շեղում Եվրամիության կանոններից չի եղել։

«Ես չգիտեմ որպես ծրագրի ղեկավար, ով ում կինն է, ում ամուսինն է, անկեղծ։ Ինքը ինձ հետաքրքրել է որպես մասնագետ, ու կարծում եմ՝ դա բնական է»,- ասում է նա։

Ծրագրով 10 էլեկտրական ավտոբուսներից 5-ը, ի թիվս այլ արժեքավոր գույքի, Վանաձորը նվեր է ստացել։ Միայն ավտոբուսները, 6 լիցքավորման կայանները, վարորդների ուսուցումն ու 1 տարվա երաշխիքային սպասարկումն արժեցել են ավելի քան 1 միլիոն եվրո։ Մշակվել էր նաև հանրային տրանսպորտի ռազմավարություն երկու քաղաքների համար։

Բացի այդ, երկու քաղաքներում վաղուց պիտի գործարկված լինեին թափոնների վերամշակման հոսքագծերը, որոնք օրական 1 տոննայից ավելի շինարարական սալիկ պիտի արտադրեին, մինչդեռ դրանք այդպես էլ չեն գործարկվել։ Անհայտ է նաև ծրագրի այլ բաղադրիչների ճակատագիրը։ Եթե 5 ավտոբուսից գոնե 4-ը Վանաձորում շահագործվում են, Գյումրիում դրանք այդպես էլ կանգնած են։

ԵՄ ծրագրի ոչ նպատակային ծախսերի ու ձախողումների մասին աղմկահարույց հրապարակումների ֆոնին էր, որ 2025-ին Վանաձորի ավագանին ստիպված նիստ գումարեց։ Ավագանու անդամները հարցեր էին հղել Նատալյա Լափաուրիին՝ ԶԼՄ հրապարակումներում հիշատակված չարաշահումների վերաբերյալ։

«Ես ուզում եմ հասկանալ այս ի՞նչ խնդիրներ են ծրագրի հետ կապված։ Ֆինանսական հաշվետվությունները ձեր ո՞ւր են և այդ մեղադրանքների պաշտոնական արդարացումը ո՞ւր է»,- ասում էր Վանաձորի ավագանու անդամ Լուսինե Թադևոսյանը։

Սրան հաջորդել էր նաև 2025-ին ԵՄ հայաստանյան պատասխանատուների այցը Վանաձոր՝ ստուգելու՝ արդյո՞ք ծրագրով նվիրաբերված գույքը տեղում է, պատշաճ վիճակում, և երբ են գործելու ծրագրի բոլոր բաղադրիչները։ Այցի այլ մանրամասներ չէին հրապարակվել։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասի՝ մոտ 300 հազար եվրոյի հետգանձման պահանջ է ներկայացրել՝ պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի պատճառով։ Համայնքապետարանը, սակայն, չի ընդունել աուդիտի եզրակացությունը և հայտնել է, որ այդ փուլում գումարի վերադարձման պարտավորություն չի առաջացել։

armradio.am