Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ
11 կիլոմետր բարձրության վրա թռչող Airbus A320-ի օդաչուներից երկուսն էլ թռիչքի ժամանակ քնել են։ Շուրջ 28 րոպեի ընթացքում ինքնաթիռը շեղվել է նախատեսված երթուղուց։ Ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Չնայած միջադեպին՝ թռիչքն ավարտվել է բարեհաջող, և որևէ մեկը չի տուժել։
Միջադեպը տեղի է ունեցել Batik Air ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի՝ Կենդարիից Ջակարտա իրականացվող չվերթի ժամանակ։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում գտնվել է 159 մարդ։
Թռիչքի ընթացքում հրամանատարը խնդրել է որոշ ժամանակ հանգստանալ և կառավարումը փոխանցել երկրորդ օդաչուին։ Վերջինս, թեև թռիչքից առաջ շուրջ 53 ժամ հանգստացել էր, այդ ընթացքում հիմնականում զբաղված է եղել նորածին երկվորյակների խնամքով և բնակարանի տեղափոխությամբ։ Արդյունքում նա նույնպես բավականաչափ չէր հանգստացել և թռիչքի ընթացքում քնել է։
Ինքնաթիռի ավտոպիլոտը շարունակել է պահպանել վերջին սահմանված կուրսը, սակայն օդանավը աստիճանաբար շեղվել է նախատեսված երթուղուց։ Այդ ընթացքում ավիադիսպետչերները շուրջ 28 րոպե փորձել են կապ հաստատել անձնակազմի հետ։
Ի վերջո, երկրորդ օդաչուն արթնացել է, պատասխանել դիսպետչերներին, և անձնակազմը կարողացել է ինքնաթիռը վերադարձնել ճիշտ կուրսի վրա։ Թռիչքն ավարտվել է բարեհաջող վայրէջքով, և ուղևորներից ու անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։
Հատկանշական է, որ թռիչքից առաջ օդաչուներն անցել էին պարտադիր բժշկական ստուգում և ճանաչվել էին թռիչքի համար պիտանի։ Ստուգումների ընթացքում գնահատվել էին նրանց սրտի զարկերի հաճախականությունը, արյան ճնշումը, տեսողությունը և առողջական ընդհանուր վիճակը։ Սակայն նման ստուգումները չեն կարող արագորեն բացահայտել քնի պակասի կամ կուտակված հոգնածության հետևանքները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում