Կառավարությունը երկարաձգել է ջերմատների կառուցման առավելագույն ժամկետը
ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի իրականացման ընթացքում առաջացած գործնական խնդիրների կարգավորման և ծրագրի առանձին դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։
Որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման աշխատանքների ավարտման առավելագույն ժամկետը՝ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից, 1.5 տարվա փոխարեն սահմանել 2 տարի։ Ընդ որում, վարկի մարման և տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետները չեն փոփոխվում։
Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց (վարկի պահանջի իրավունքի զիջում այլ ֆինանսական կառույցի), որն իրականացվում է ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ։ Այս դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը շարունակվում է տրամադրված վարկի պայմաններով։
Գործընթացն իրականացնելու համար շահառուն պետք է ստանա սկզբնական ֆինանսավորում իրականացրած ֆինանսական կառույցի գրավոր համաձայնությունը, այնուհետև համաձայնության գա այն ֆինանսական կառույցի հետ, որը կհամաձայնվի իրականացնել ֆինանսավորում և ստանձնել սուբսիդավորված գումարների ամբողջական հետ վերադարձման պարտավորվածություն՝ ծրագրի պայմաններին համապատասխան։ Ֆինանսական կառույցները պետք է կնքեն վարկի պահանջի իրավունքի զիջման պայմանագիր (նոր ֆինանսական կառույցը պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նախարարություն), ընդ որում, նոր ֆինանսական կառույցը պետք է հանդիսանա ծրագրի մասնակից ֆինանսական կառույց։
Առաջարկվում է նաև նախատեսել, որ վերոնշյալ փոփոխությունները կիրառելի լինեն մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ։ Արդյունքում՝ կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն ֆինանսական կառույցների միջև վարկի պահանջի իրավունքի զիջման իրավական հիմքերը, ինչպես նաև կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար։
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով, այդ թվում՝ 2026 թվականին կնքվել է 1 պայմանագիր՝ 5,116 հա տարածքով ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով։ Փաստացի հիմնվել է 12 հատ ջերմատուն՝ 55,12 հա մակերեսով։ Կառուցման գործընթացում է գտնվում 36,33 հա ջերմատնային տնտեսություն:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան