TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան
Համապատասխան համաձայնագիրը վավերացման գործընթաց է ապրում, և TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է TRIPP-ի մասով հայկական հատվածի գործընթացը: «Ոչ մի խոչընդոտ չկա, այսինքն՝ պարզ աշխատանքային գործընթաց է, որը ժամանակ է տանում, և Հայաստանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն իրար հետ աշխատում են»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի՝ ո՞րն է խաղաղությունը խոչընդոտող հիմնական խնդիրը, ի՞նչ նոր քայլեր կարող ենք ակնկալել խաղաղության գործընթացում, Փաշինյանը պատասխանեց՝ խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետև խաղաղությունը հաստատված է:
«Իրադրությունն այն է, որ խաղաղությունը կա, տևում է, ուրիշ բան, որ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք, և TRIPP-ն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետև երբ ճանապարհները բացվեն, և տեղի ունենա հաղորդակցություն, ապաշրջափակում, դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետև այդ խաղաղությունից բոլոր երկրներն իրենց օգուտները կստանան:
Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ աշխատանքները շարունակվելու են, և մենք շարունակում ենք ադրբեջանական կողմի հետ այդ թեմայով աշխատել»,- ասաց նա:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում