Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոն Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է Միրզոյանին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենա Իրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ Վենս Պակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարել

Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքըՈստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցիՄոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը» Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. ԹրամփԶանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՃամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի գործով վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն այցելել է ՀԵՄԱ-ի Մարտունու կենտրոնՀունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ երկարամյա բարեկամությունը. Գերապետրիտիսը շնորհավորել է ՄիրզոյանինՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀայաստանը կստանա մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամեքենաԻրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ ՎենսՊակիստանի նախկին վարչապետին հիվանդանոցից նորից բանտ են տարելԱնօրինական հրաձգարանի գործունեությունը կասեցվել է, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերքՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՎարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներովՇարունակում եմ ստուգայցերը բանակային դիրքեր. ՊապիկյանՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ովԵրևանցի չորս աշակերտ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ումՌուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է. Իրան100 մտրակի հարված` արտամուսնական կապերի համարՎանաձորում ու Գյումրիում փոշիացած ԵՄ միլիոնները․ ո՞վ է վճարելու անավարտ ծրագրերի ծանր «գինը»Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌուսաստանին պատկանող ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային սահմանը «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ոչ-ոքի խաղացՎերոնիկա Զոնաբենդն ԱԳՆ-ում քննարկել է Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին տեսակցելու իր առաջարկըՇահագործման համար ոչ պիտանի մեքենա՞, թե՞ ողբերգական վթար․ մամուլի հրապարակումները բազմաթիվ ծանր հարցեր են առաջացրելՈսկեվազում կկառուցվի բժշկական ամբուլատորիա, Գավառում ՝ Թումո կենտրոնԿվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգըԱրիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարիԿոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհըՖիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցումՀերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետԼատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմըԺամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվենՀայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերումԱնի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալԿասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀանրային տարածքները պետք է ծառայեն հանրությանըՈւկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըՕդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակԿանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում Ռազմական ոստիկանությունը զորամասերում Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին
Հայաստան

Վարդապետյանը շրջել է Վանաձորի համայնքներին վերադարձված տարածքներով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, շրջել է Վանաձոր և Ալավերդի համայնքների այն տարածքներում, որտեղ դատախազական ներգործության կամ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի բավարարման արդյունքում՝ անշարժ գույքեր են վերադարձվել համայնքին կամ դրանք համայնքին վերադարձնելու իրավական գործընթացն սկսված է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան (Երկաթուղայինների) այգին, որտեղ, դատախազական ներգործության արդյունքում, համայնքի տիրապետմանն է վերադարձվել 11 հողատարածք՝ 3426,85 քմ մակերեսով:

Մարզի դատախազը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականից այգու կապակցությամբ սկսված ուսումնասիրության նախապատմությունը՝ նշելով, որ աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական անձանց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարձակալների կողմից, ի թիվս այլնի, չեն կատարվել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները (բարեկարգման, ինչպես նաև վարձավճարների մուծման), ինչի արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում»,- նշել է Մովսես Անտոնյանն ու հավելել, որ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր է հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով: Մարզի դատախազի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հունիսի 23-ի դրությամբ Վանաձոր համայնքի կողմից խզվել են ընդհանուր 6625,09 քմ մակերեսով 15 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 11-ը՝ 3426,85 քմ մակերեսով: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Միաժամանակ, Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այգու տարածքում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա 1000 քմ մակերեսով հողատարածքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարվել է: Դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզպետի և մարզի դատախազի հետ շրջել է նաև Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտայով, որտեղ Կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ մայթերի և կանգառների, ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ:

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի՝ Դատախազություն հասցեագրված գրության հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտայի ընդհանուր օգտագործման տարածքների՝ վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի իրավաչափությունը։ Մովսես Անտոնյանի տեղեկացմամբ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածքների առանձին հատվածներ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված են մի շարք քաղաքացիների և իրավաբանական անձանց, վարձակալության պայմանագրերում առկա են խախտումներ: Դատախազի կողմից 2026 թվականի օգոստոսի 14-ին միջնորդագիր է հասցեագրվել Վանաձորի համայնքապետարան՝ պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) հարցը քննարկելու նպատակով:

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզպետ Արեն Մկրտչյանի և մարզի դատախազ Մովսես Անտոնյանի հետ այցելել է նաև Ալավերդի համայնքում գտնվող մարզադաշտի և ճոպանուղու տարածք:

Լոռու մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թբիլիսյան խճուղի (ներկայում՝ Թումանյան փողոց 16) հասցեում գտնվող՝ 12000 քմ մակերեսով մարզադաշտի օտարման գործընթացի իրավաչափությունը։ Դատախազության կողմից հայտնաբերված խախտումների հիմքով՝ 2026 թվականի ապրիլի 28-ին հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թումանյան փողոց 16 հասցեում գտնվող՝ 12000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով. հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Գլխավոր դատախազի մարզային այցի հաջորդ կանգառը եղել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում գտնվող ճոպանուղու տարածքը:

Լոռու մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Սպանդարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ 2530 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող ճոպանուղու օտարման գործընթացի իրավաչափությունը։ «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1032-Ն որոշմամբ հաստատված՝ Ալավերդու գլխավոր հատակագծի համաձայն՝ ճոպանուղու զբաղեցրած տարածքը նախատեսված է որպես «հատուկ պահպանվող տարածք»: Հետևաբար, դասվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքին։ Լոռու մարզի դատախազությունը 2026 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ հողամասի նկատմամբ ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։ 2026 թվականի հուլիսի 15-ին Լոռու մարզի դատախազության և Կադաստրի կոմիտեի՝ որպես կողմերի, և ՓԲ ընկերության՝ որպես երրորդ անձի, միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որի համաձայն՝ ՓԲ ընկերությունը պարտավորվել է Ալավերդի համայնքին հանձնել Ալավերդի քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքը: Հաշտության համաձայնությունը 2026 թվականի հուլիսի 17-ին ներկայացվել է Վարչական դատարանի հաստատմանը»,- տեղեկացրել է մարզի դատախազ Մովսես Անտոնյանը։

Մարզպետի հրավերով՝ ՀՀ գլխավոր դատախազն այցելել է նաև Ալավերդի համայնքի քաղաքային լճի տարածք, որտեղ ներկայում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի օտարված գույքերը Լոռու մարզի համայնքներին վերադարձնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ: