Թրամփի խաղաղասիրական հայտարարությունից հետո Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել
Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում մի շարք փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել, հայտնում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը` վկայակոչելով երկրի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով՝ օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին, Փհենյանի շրջանում արձակվել է 12 հրթիռ։ Կոմիտեն ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ու Ճապոնիայի զինված ուժերի հետ համագործակցությամբ ուժեղացրել է դիտարկումը՝ սպասելով նոր արձակումների։
Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության վարչությունը պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ վտանգը գնահատելու եւ արձագանքման միջոցներ մշակելու համար։
Հրթիռային փորձարկումները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո։ Սպիտակ տան ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել վերսկսել 2019 թվականին ընդհատված երկխոսությունը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ Կորեական թերակղզու «միջուկազերծման» շուրջ։
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է կրճատել հարավկորեացիների հետ համատեղ անցկացվող զորավարժությունները, քանի որ, ըստ նրա, լայնածավալ զորավարժությունները կարող են Փհենյանին «անտեղի եւ թշնամական» ուղերձ հղել։


















































496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Եթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով