Օսկանյանին հետապնդում են քաղաքական նպատակներով
Օսկանյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու շարժառիթները բացառապես քաղաքական են։ Բնականաբար, այս պահին ամեն ինչ արվելու է նրա վրա ճնշումներ գործադրելու համար, ասել է թե՝ իսկապես իշխանությունը մտահոգվելու առիթ ունի։ Այս գործելաոճը, սակայն, Սերժ Սարգսյանին հատուկ չէ, սովորաբար նա հանդուրժողական դիրքորոշում է ունենում օպոնենտների հարցում, մինչև այն պահը, երբ անխուսափելի չի դառնում բախումը։ Սակայն, Օսկանյանին դժվար կարող են մեղադրել ընդդիմադիր ռադիկալ հռետորաբանության ու արկածախնդիր լինելու մեջ։ Մարդը ընդամենը հայտնել է կարծիք, ընդ որում՝ քաղաքական կարծիք, պատրաստ է պաշտպանել այդ կարծիքը ու հաստատ իր խառնվածքով ու հոգեկերտվածքով չես համեմատի առավոտից իրիկուն իշխանությունների որոշ շրջանակներ հետ։
Սակայն, միևնույն ժամանակ, Սարգսյանը և անձամբ ՀՀԿ-ն պետք է լավ հասկանան, որ այս դրսևորումները գալու են արձանագրելու մեկ բան՝ Վարդան Օսկանյանն իր գնահատականներում ճիշտ էր։ Այլապես ինչո՞ւ պիտի դեռ ընտրարշավը չսկսված նրա վերաբերյալ օրվա մեջ մի քանի աղմկահարույց պատմություններ ծնվեն։ Ինչ ասենք, եթե սրանք են պայքարի եղանակն ու ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների երաշխիքները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվելու երկու ամիս հետո։ Իսկ մեզ մնում է միայն զինվել համբերութամբ, թեպետ մենք դեռ սկզբից էինք գիտակցում դժվարությունները, որովհետև հավատում ենք ինքներս մեզ ու մեր ստանձնած պարտավորություններին։ Մեղքը իշխանությունների վիզը։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության նախագահ
ԱԺ պատգամավորության թեկնածու,
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ