Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտություն ՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենին Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին «ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Նորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իսլամական Հանրապետությունը պատրաստ է թշնամու ոտնձգություններին համապատասխան՝ հասցնել ավելի ծանր պարտությունՖԻՖԱ-ն հեռացրել է կազմակերպության գլխավոր օպերացիոն տնօրենինԹրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. ՔուշներՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիայի դեսպանին«ԱՄԱՌ» ռեստորանի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել էՊետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցումԻրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենաՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերըՆորածնին անօգնական թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո ՑուցուլյանՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՆավթի գինը հասել է վերջին շաբաթների առավելագույնինԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում ենՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբիցԶբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ․ գործունեություն իրականացնողները կգրանցվեն միասնական տվյալների շտեմարանումԵրևանի դպրոցները հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմովԱՄՆ Սենատ կներկայացվի բանաձև, որով կարգելվեն Օմանին հարվածներն՝ առանց Կոնգրեսի հաստատմանՄոսկվայի և մարզի ուղղությամբ արձակվել է 620 ԱԹՍՔաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբԹաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետԱնիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԼոնդոնը «ուս ուսի է կանգնած Ուկրաինայի կողքին»Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն ՄկրտչյանԱրարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանքՓրկարար ծառայությունը պատրաստվում է INSARAG-ի վերաորակավորմանըՓրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին․ տուժածները հոսպիտալացվել ենԹրամփի վարկանիշը իջել է Իրանի դեմ պատերազմի ֆոնինԴատաքննությունը կարող է սպառնալ Meta ընկերության ապագայինՄ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՊաշտպանողական կեցվածքից՝ «հարձակողական» քաղաքականությանՀունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. BloombergՄոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերումՄեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներըՄենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆԹրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններումՍտուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 18.08.20261,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպքԴավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքըՎաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբՍերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնիցՈւկրաինան կառավարվող ռումբեր է արտադրումՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոնՕգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը
Հայաստան

Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 17-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար մեղադրվող Մ.Հ.-ի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Ս.Խ.-ի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Լ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Մ.Հ.-ն, 2019 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ը զբաղեցրել է Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի հետ կապված գործարքների համակարգողի պաշտոնը և, համայնքապետարանի անունից հանդես գալու, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով օժտված լինելով, 2019 թվականի ապրիլին պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակիչ Գ.Գ.-ի հետ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեին կից հողամասում Գ.Գ.-ի մոր կողմից կառուցված ինքնակամ շինություններն ապօրինի օրինականացնելու և դրանց զբաղեցրած հողամասը հետագայում նրան օտարելու գործընթացը կազմակերպելու շուրջ։

Այդ նպատակով Գ.Գ.-ն 2019 թվականի ապրիլի 23-ին դիմել է Աբովյանի համայնքի ղեկավար Վ.Գ.-ին։ Դիմումի քննարկման ընթացքում Մ.Հ.-ն դրդել է համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ին կազմել իրականությանը չհամապատասխանող քաղաքաշինական եզրակացություն։ Ս.Խ.-ի կողմից 2019 թվականի մայիսի 7-ին կազմված կեղծ եզրակացությամբ նշվել է, թե Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեում գտնվող 286.55 և 28.8 քմ մակերեսով շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասի վրա։ Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ նշված շինությունների զբաղեցրած՝ 1045.7 քմ մակերեսով հողամասը, համաձայն Աբովյան համայնքի գլխավոր հատակագծի, ունեցել է «զբոսայգիներ, պուրակներ» գործառնական նշանակություն և ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։

Նշված կեղծ եզրակացության հիման վրա Աբովյանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորությունները պետական և ծառայողական շահերին հակառակ օգտագործելով, 2019 թվականի մայիսի 16-ին N 468 որոշմամբ ապօրինի օրինականացրել է նշված ինքնակամ կառույցները։

Այնուհետև, Մ.Հ.-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյանի սպասարկման գրասենյակ՝ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ 2019 թվականի հունիսի 4-ին նշված շինության և հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը։ Նույն օրը Գ.Գ.-ն Մ.Հ.-ին է տվել 200 ԱՄՆ դոլար կաշառք՝ իր օգտին ապօրինի գործողությունների կատարումն ավարտին հասցնելու և շինությունների զբաղեցրած հողամասն իր մոր անվամբ օտարելու գործընթացին նպաստելու համար։

Ս.Խ.-ի ներկայացրած զեկուցագրի և համապատասխան վարչական գործողությունների արդյունքում, 2019 թվականի հունիսի 5-ին Աբովյան համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Լ.Ն.-ն կայացրել է N 565 որոշումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1045.7 քմ մակերեսով հողամասը 8 միլիոն 485 հազար դրամով ուղղակի վաճառքով Գ.Գ.-ի մորն օտարելու վերաբերյալ։

Հետագայում՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հողամասը, որը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողատարածք է և ունի «զբոսայգիներ» գործառնական նշանակություն, ապօրինի օտարվել է և Կադաստրի կոմիտեում գրանցվել է Գ.Գ.-ի մոր անունով։

Դատախազը 2026 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մ.Հ.-ի նկատմամբ՝ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու համար, Ս.Խ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար և Լ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: