Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց
Յակուտիայի Միռնի քաղաքի օդանավակայանում «Սիբիր» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, հայտնում է Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռը Նովոսիբիրսկից ուղևորվել է դեպի Միռնի։ 173 ուղևորներից և անձնակազմի վեց անդամներից ոչ ոք չի տուժել, նրանք տարհանվել են։ Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռը վնասվել է։ Օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար։
«Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազությունը սկսել է վերահսկողության միջոցառումներ՝ ապահովելու համար, որ ավիաընկերությունը պահպանի թռիչքների անվտանգության օրենքները», - ասվում է հաղորդագրության մեջ


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում