Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը
Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման օգտին քվեարկելուն: Անկարան Թել Ավիվի նման որոշումը բնութագրել է որպես «չարամիտ քայլ»:
Ստորև՝ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:
«Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և Միջազգային արդարադատության դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով քննվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։
Իրավական և պատմական իրողությունները անտեսող այս չարամիտ քայլը բացահայտում է Միջազգային քրեական դատարանում պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ իրականացվող քննության շրջանակում կալանավորման հրամանների ենթակա Բենիամին Նեթանյահուի և նրա հանցակիցների հայտնված ծանր իրավիճակը։
Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի՝ տարածաշրջանում իրականացվող ծավալապաշտական և ապակայունացնող քաղաքականությունները, և որպեսզի Բենիամին Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ՝ հատկապես պաղեստինյան ժողովրդի, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար»։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ներկայացրել էր երկրի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը: Առաջիկայում բանաձևը կներկայացվի Իսրայելի խորրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը:
Բանաձևի հաստատման քվեարկության ժամանակ Իսրայելի ԱԳ նախարար Սաարն ասել է. «Այս պահին ինձ համար այդքան էլ կարևոր չէ այն հարցը, թե ինչու դա մինչ այժմ տեղի չի ունեցել։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։ Կարևորն այն է, որ մենք դա անենք հիմա, որպեսզի տարբեր հարթակներում այլևս մեզ չհարցնեն, թե ինչու ենք խուսափում դրանից։ Սա և՛ բարոյական, և՛ պատմական պարտավորություն է։ Եվ, իմ կարծիքով, դրանից խուսափելու որևէ հիմնավոր պատճառ չկա։
Սա Իսրայելի նկատմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության օրոք Թուրքիայի ցուցաբերած բացահայտ թշնամանքի, սուր հռետորաբանության և թշնամական գործողությունների դիմաց «վրեժխնդրության քայլ» չէ։ Ավելին, այն փաստը, որ Թուրքիան Իսրայելի դեմ տարածում է կեղծ պնդումներ, նրան անձեռնմխելիություն չի տալիս պատմական ճշմարտությունների նկատմամբ»:
Նա հիշեցրել է, որ տարիների ընթացքում Իսրայելում մի քանի անհաջող փորձ է եղել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Սաարը նաև նշել է այն երկրների և կազմակերպությունների անվանումները, որոնք արդեն պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915 թ. Մեծ եղեռնը:
Կազմակերպությունների թվում նա առանձնացրել է Սիոնիստական կազմակերպության անվանումը:
1lurer.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար