Մխիթարյանը մնո՞ւմ է, թե՞ ոչ...Ժոզե Մոուրինյոյի պատասխանը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կրկին հարց է ուղղվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:
«Հենրիխ Մխիթարյա՞նը. Իմ մոտեցումը խաղացողների հանդեպ այն է, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին», – ասել է Մոուրինյոն,-«Կարեւոր չէ, թե ով է նա, կարեւոր չէ մակարդակը, կարեւոր չէ հեղինակությունը, կարգավիճակը, ես կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ ունեն իրենց գինը»: «Ես այն « կույր» տեսակի մենեջերներից չեմ, այն իմաստով, որ «այս խաղացողը անձեռնմխելի է» կամ «անթույլատրելի է», «այս խաղացողին երբեք չի կարելի վաճառել», ես կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին: Տրանսֆերային պատուհանը բաց է ոչ միայն մեզ համար, այլև այն ակումբների, ովքեր հետաքրքրված են մեր ֆուտբոլիստներով: Ուստի, մենք ենք որոշում կայացնում՝ ընդունել կամ մերժել, մենք ենք որոշում՝ որն է ֆուտբոլիստի ճշգրիտ արժեքը: Բայց Մխիթարյանը մասնակցեց գավաթային նախորդ հանդիպմանը, և, կարծում եմ, կմասնակցի նաև հաջորդ խաղին: Ես նույն մոտեցումն ունեմ այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց մասին շշուկներ կան տրանսֆերային շուկայում: Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, նա շատ լավ ֆուտբոլիստ է, ուստի այսօր կմարզվի, վաղը կհայտավորվի, իսկ հաջորդ օրը կխաղա»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից