Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները Հհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը Արարատ-Արմենիան պարտություն կրեց Պորտուգալիայում Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ) ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումը

Էրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանը
Հարեվաններ

Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով կլինի Լեհաստանում: Գդանսկում նա կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Միջազգային այդ հանդիպմանը քննարկվում են Ուկրաինայում պատերազմի հետևանքները վերացնելուն, երկրի տնտեսությունը վերականգնելուն ուղղված հարցեր։

Ուկրաինայի վերականգնման հարցերի քննարկումն այս անգամ էլ տեղի կունենա ռուս-ուկրաինական փոխադարձ ակտիվ հարվածներին զուգահեռ։ Ռուսական կողմը հաղորդում է, որ ուկրաինացիները հարվածել են Կերչի նավթաբազային։ Միջազգային մամուլն էլ մտահոգություն է հայտնում Զապորոժիեի ատոմակայանի վրա ռուսական հարվածի առնչությամբ։

Հունիսի 23-ի գիշերը ռուսական զինուժը հարվածել է Զապորոժիեին։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝  վիրավորվել է երկու մարդ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի շենքեր, օժանդակ շինություններ և բենզալցակայան։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ գիշերը երկու հրթիռ է ընկել քաղաքի Սլոբիդսկի շրջանի վրա: Տերեխովը նախապես տեղեկացրել էր, որ ռուսական հարձակողական անօդաչուների խումբ է շարժվում քաղաքի ուղղությամբ։ Կարճ ժամանակ անց Կիևսկի շրջանում հայտնաբերվել է ռուսական «Մոլնիյա» անօդաչու:

Հունիսի 22-ին ՄԱԿ անվտանգության խորհուրդը Ուկրաինայի խնդրանքով արտակարգ նիստ էր գումարել՝ հունիսի 15-ի գիշերը ռուսական հարձակմանն արձագանքելու համար։ Այդ հարձակման ժամանակ վնասել էր Կիև-Պեչորյան մայրավանքը։

ՄԱԿ Մերձավոր Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր քարտուղարի օգնական Մոհամեդ Խալեդ Խիարին անհանգստություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ հարվածների փաստով․

«Վերջին շաբաթներին Զապորոժիեի ատոմակայանի մոտ ռազմական ակտիվության աճը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել։ ԱԷՄԳ-ն պահպանում է ներկայությունը Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանում՝ ապահովելու միջուկային անվտանգությունը»։

ՄԱԿ ԱԽ նիստում արձանագրվել է, որ այս տարվա մայիսին՝ 2022 թվականից ի վեր, Ուկրաինայի քաղաքացիական բնակչության ուղղությամբ ամենահուժկու հարվածներն են գրանցվել։

«Անցյալ ամիս Ուկրաինայում զոհվել է առնվազն 274 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 1․763-ը։ Սա 2022 թվականի ապրիլից ի վեր մահացածների և վիրավորների ամսական ամենաբարձր թիվն է։ Մենք նաև մտահոգված ենք Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական բնակչության վրա պատերազմի աճող ազդեցությամբ։ Միայն այսօր, ըստ տեղեկությունների, երեք մարդ վիրավորվել է Վորոնեժ քաղաքում արտադրական գործարանի վրա հրթիռային հարվածից»։

Ռուսական կողմն էլ հաղորդում է, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են Կերչի նավթաբազային և ՋԷԿ-ին, «Կովկաս» նավահանգստին ու Ղրիմի արևելքում գտնվող խոշոր ենթակայանի։

Ուկրաինայի զինուժն էլ տեղեկացնում է, որ Ռուսաստանի Վորոնեժի մարզում հարվածել են հրթիռային պահեստամասերի արտադրամասի։ Վորոնեժի նահանգապետի խոսքով՝ հինգ մարդ է սպանվել, կան տասնյակ վիրավորներ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան իր հերթին անհանգստություն է հայտնել ուկրաինական անօդաչուների հարվածների առնչությամբ՝

«Անօդաչու սարքերը տնտեսությունը զարգացնելու կամ ենթակառուցվածքները վերականգնելու կամ էլ մարդասիրական հարցերը լուծելու համար չեն․ դրանք արտադրվում են ռուս խաղաղ բնակիչներին սպանելու և ռազմական գործողությունները շարունակելու համար։ Դիմում եմ այստեղ ներկա եվրոպացի պատվիարակներին․ այս ամենից հետո, կարծում եք, որ բարոյական իրավունք ունե՞ք խոսելու խաղաղության մասին։ Կարծում եք, որ կարող եք մրցե՞լ հակամարտության կարգավորման միջնորդի դերի համար»։

Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն էլ հակադարձել է՝ շեշտելով, որ իրենք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց կամ օբյեկտների.

«Ես կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինան և մեր զինված ուժերը հարգում են միջազգային մարդասիրական իրավունքը։ Այն մեզ համար Աստվածաշունչ է։ Եվ մեր զորքերը երբեք, երբեք չեն հարձակվում քաղաքացիական անձանց վրա։ Մենք պահպանել ենք քաղաքացիական և ռազմական օբյեկտների միջև տարբերակման սկզբունքը»։

Ուկրաինական կողմը ավելի ուշ պարզաբանել է, որ գործարանը, որին հարվածել են, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի պահեստամասեր էր արտադրում։