Ռուսական ավիահարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
Երկուշաբթի՝ հունիսի 15-ի գիշերը, ռուսական զորքերը ևս մեկ զանգվածային օդային հարված են հասցրել Կիևին։ Ի թիվս այլ թիրախների՝ հարված է հասցվել Կիև-Պեչորյան մայրավանքին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ մայրավանքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պարզաբանել է, որ հրդեհը տեղի է ունեցել համալիրի գլխավոր եկեղեցու՝ Վերափոխման տաճարի տանիքում։
Հրապարակման պահին զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Կիևի Պեչերսկ շրջանում հարված է հասցվել 5 հարկանի բնակելի շենքին, Սոլոմենսկոյեում՝ 9 հարկանի շենքին, իսկ Օբոլոնսկոյեում՝ բնակելի շենքի հարվածը մասնակի փլուզման պատճառ է դարձել, հայտնել է Կլիչկոն։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շևչենկովսկի շրջանում գրանցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների: Հաղորդվում է նաև, որ հարված է հասցվել 25 հարկանի բնակելի շենքին։
Կիևի քաղաքապետի խոսքով՝ վիրավորվել է առնվազն 19 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել են։
Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով վնասվել են մայրաքաղաքի հյուսիսային հատվածի էլեկտրահաղորդման գծերը։ Կլիչկոն հայտնել է, որ դրա հետևանքով 140,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։


















































Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հ...
Քաղաքացիների արձագանքներն ընտրություններին
Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը