Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի գրասենյակը։ 53-ամյա քաղաքական գործիչը փոխարինել է Ջոն Հիլիին, որն ավելի վաղ հայտարարել էր իր հրաժարականի մասին։
«Թագավորը (Չարլզ III) գոհունակությամբ հաստատել է հետևյալ նշանակումը. Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ, խորհրդարանի անդամ Դեն Ջարվիսը պաշտպանության նախարարի պաշտոնում», - ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ջարվիսի թեկնածությունը դիտարկվել է որպես առավել հավանականներից մեկն այն բանից հետո, երբ Հիլին վարչապետին տեղեկացրել է պաշտոնը թողնելու իր մտադրության մասին։
Ջարվիսը օդադեսանտային զորքերի նախկին սպա է։ Նա ավարտել է Սենդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան, բանակում ծառայել է մինչև 2011 թ. և մայորի կոչումով անցել պահեստազոր։ 2011 թվականից Համայնքների պալատի պատգամավոր է, զբաղեցրել է ՆԳՆ-ի անվտանգության գծով նախարարի պաշտոնը, մտել Անվտանգության ազգային ռազմավարության համատեղ կոմիտե։
Պաշտպանության նախարար Ջոն Հիլին հունիսի 11-ին հայտնել էր, որ թողնում է պաշտոնը, քանի որ Ֆինանսների նախարարությունը պաշտպանական գերատեսչությանը բավարար ֆինանսավորում չի տրամադրել պաշտպանունակությունն ուժեղացնելու պարտավորությունները կատարելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում