Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում Կրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցում TRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենք Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր)
Աշխարհ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ից հունիսի 3-ը մասնակցել է Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 35-րդ նստաշրջանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում էին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի խորհրդական Արթուր Խուդինյանը, ՆԳ և Արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության՝ երրորդ անգամ վերընտրվելու, ինչպես նաև ՀՀ քրեական արդարադատության համակարգի արդիականացման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի կատարելագործմանն առնչվող հարցեր։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են համապարփակ և համակարգային բարեփոխումներ՝ ուղղված արդարադատության մատչելիության ընդլայնմանը, քրեական արդարադատության համակարգի անկախության, թափանցիկության և արդյունավետության ամրապնդմանը, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև թվային և կիբեռհանցավորության դեմ պայքարի կարողությունների զարգացմանը։

Նրա խոսքով՝ իրականացված քայլերը նպաստել են նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության և հանրային վստահության բարձրացմանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության միավորումը նախարարության միասնական կառավարման շրջանակում հնարավորություն է տվել ձևավորել առավել համակարգված և արդյունավետ կառավարման մոդել՝ միաժամանակ ամրապնդելով խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները։

Նա անդրադարձել է նաև ոստիկանության կառավարման նոր մոդելին, որը հիմնված է Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի գործունեության վրա, ինչի արդյունքում զգալիորեն բարելավվել է արձագանքման արդյունավետությունը։

Արմեն Մկրտչյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը վերջին տարիներին էականորեն ակտիվացրել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարը՝ ձևավորելով մասնագիտացված ստորաբաժանում՝ միտված իրավապահ կարողությունների զարգացմանն ու հանցավորության արդյունավետ կանխարգելմանը։

Միաժամանակ, Քրեական ոստիկանությունն ընդլայնել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբերի դեմ իրականացվող միջոցառումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մատակարարման շղթաների բացահայտմանը, ինչպես նաև թմրամիջոցների առցանց տարածման ուղիների դեմ պայքարին։ Արդյունքում, նախորդ տարիների համեմատ արձանագրվել է թմրամիջոցների առգրավումների ծավալների զգալի աճ։

Կարևորվել է նաև Հայաստանում անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը, բարեվարքության ստուգման և համապարփակ վեթինգի մեխանիզմների ներդրումը։

Միաժամանակ նշվել է, որ ժամանակակից թվային լուծումների և էլեկտրոնային արդարադատության գործիքների կիրառումը նպաստել է դատական գործերի կուտակումների էական կրճատմանը՝ բարձրացնելով արդարադատության մատչելիությունն ու արդյունավետությունը։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն վերափոխում է քրեակատարողական համակարգը՝ անցում կատարելով վերականգնողական և վերասոցիալականացմանն ուղղված մոդելի։