Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները Հհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը Արարատ-Արմենիան պարտություն կրեց Պորտուգալիայում Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ) ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումը

Նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբ
Հարեվաններ

Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ. FIP

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները, գրում է Fip.am-ը։

«Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Ի դեպ, իր նամակագրությունների արտահոսքի հետևանքով  Աբրահամյանը հեշտորեն զրույցի բռնվեց։ Մեր խոսակցության ընթացքում Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է չորս հիմնական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերը։ 

Նկատենք՝ 60-ամյա Արսեն Աբրահամյանը, բաց աղբյուրների համաձայն, մինչև 2007 թվականը ղեկավարել է Ուլյանովսկի «Ոսկեվան» հայկական համայնքը, իսկ առնվազն 2007 թվականից Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավարն է համարվում։

Առավել ուշագրավ է «Միասնության թևեր» կուսակցության մասով կիրառվող մանիպուլյացիան։ Աբրահամյանը նշում է, որ այս ուժին աջակցելիս իրենք բացահայտ կապը չեն ցուցադրում, որպեսզի ստեղծվի «եվրոպամետության ֆոն», թեև իրականում այդ ուժը նույնպես ռուսամետ է։ «Ասեմ, որ 4-րդ ուժը, որին մենք Ռուսաստանից աջակցում ենք, «Միասնության թևեր» կուսակցությունն է։ Մենք աջակցում ենք, բայց այդ մասին ցույց չենք տալիս, որ նրանց եվրոպամետության ֆոն պահենք։ Բայց նրանք նույնպես ռուսամետ են»,- զրույցի ընթացքում ասում է Աբրահամյանը։
 
Զրույցի ընթացքում բացահայտվում է նաև ընտրողների տեղափոխման լոգիստիկան։ Թեև Արսեն Աբրահամյանը պնդում է, որ անձամբ Հայաստան-Ռուսաստան ավիատոմսեր չի գնում, բայց զրույցի ընթացքում նշում է, որ «մարդիկ կան, որ օգնում են» նրանց, ովքեր ցանկանում են մեկնել, բայց հնարավորություն չունեն։ «Ով ում հասնում, օգնում է ավիատոմսերով։ Անձամբ ես տոմսեր չեմ գնել ոչ մեկի համար։ Ուղղակի մարդիկ են եղել, որ ի սրտե ցանկացել են մեկնել Հայաստան, ասել են, որ հնարավորություն չունեն, խնդրել ենք ընկերներին, օգնել են։ Ես էլ որպես հասարակական գործիչ խնդրում եմ մարդկանց ընկերներիս, խնդրում եմ օգնում են, մարդիկ էլ կան, որ իրենց փողերով են առնում տոմսը»։
 
Ի դեպ, խոսելով իր գործառույթների մասին՝ Աբրահամյանն ասում է, որ ինքը Հայաստանի քաղաքացիություն չունի, չի կարող մասնակցել քվեարկությանը, նշում է, որ այս պահին Մոսկվայում է և այնտեղից զանգերի միջոցով փորձում է կառավարել գործընթացը․ թեև համայնքին ուղղված և մեր տրամադրության տակ հայտնված իր ուղերձում նշում էր, որ անձամբ գնալու է Հայաստան։
 
Ռուսական ФСБ-ի և հայկական համայնքի կապի մասին
«ԱԴԾ սպա» ներկայացած լրագրողը զրույցի ընթացքում ընդգծում է, որ ФСБ-ն կարող է ֆինանսապես օգնել Հայաստան մեկնել ցանկացողներին, ինչին ի պատասխան Արսեն Աբրահամյանը սկսում է խնդրել, որ տնային կալանքի տակ գտնվող իր գործընկերոջը կարելի է ազատ արձակել։

Շարունակում ենք հետաքրքրվել՝ ФСБ-ի կուրատորը արդյոք աջակցո՞ւմ է, Արսեն Աբրահամյանը արձագանքում է․ «Այո, իհարկե, մենք փոխգործակցում ենք, ձեր կոլեգաների հետ, ամեն ինչ հրաշալի է։ 24 տարի է՝ նախագահում եմ ու փառք Աստծո մեր միջև լիարժեք հասկացվածություն է»։

Հեռախոսազրույցի ընթացքում Արսեն Աբրահամյանը նաև դժգոհում է Հայաստանի գործող կառավարության գործունեությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն աշխատում իրենց հետ և դաշնակցային հարաբերություններ չեն պահպանում Ռուսաստանի հետ։ 

Այսպիսով, ձայնագրությունից հետևում է, որ Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը, իրեն ФСБ-ի աշխատակից ներկայացրած անձի հետ զրույցում խոսում է Ռուսաստանից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ներգրավված լինելու, որոշ քաղաքական ուժերի աջակցելու և ռուսական ուժային կառույցների հետ համագործակցության մասին։ 

Ստացվում է՝ Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդելու ակտիվ գործողություններ են իրականացնում։ 

Նաև այլ շրջաններում
FIP.am-ին նաև հաջողվել է խոսել Տուլայի ու Վորոնեժի հայ համայնքի ղեկավարներ Րաֆիկ Պապյանի ու Արմեն Եղյազարյանի հետ, որոնք ևս հաստատել են, որ կապի մեջ են ФСБ-ի հետ։ Ի դեպ, Տուլայի համայնքի ղեկավարը կարճ զրույցի վերջում մեր լրագրողին դիտողություն արեց՝ ՌԴ հատուկ ծառայությունը «այդպես չի խոսում»։

Իսկ ահա Ուկրաինայից օկուպացված Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Ակոբյանը հաստատեց, որ ընտրողներին ուղարկում են, բայց այլ մանրամասներ չփոխանցեց։

Ձայնագրությունը՝ սկզբնաղբյուր կայքում։