«Արսենալի» հարձակվողը գիշերային զվարճանքի է մասնակցել «Նոթինգհեմի» դեմ խաղից առաջ (Տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալի» նիգերիացի հարձակվող Ալեքս Իվոբին հայտնվել է սկանդալային իրավիճակում, գրում է The Sun-ը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում 21-ամյա ֆուտբոլիստը «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղից առաջ մասնակցում է երեկույթի: Մինչեւ գիշերվա ժամը 3:30-ը շարունակված երեկույթի ժամանակ եղել նաեւ թմրանյութեր ու ալկոհոլ, սակայն Իվոբին չի օգտագործել դրանք:
Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ հունվարի 7-ին կայացած խաղում Ալեքս Իվոբին մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, իսկ «Արսենալը» պարտվել էր 2:4 հաշվով եւ լքել պայքարը:
«Արսենալն» Արսեն Վենգերի գլխավորությամբ առաջին անգամ է Անգլիայի Գավաթից դուրս մնում երրորդ շրջանից: Ֆրանսիացի մասնագետը 1996-ից է գլխավորում լոնդոնյան ակումբը:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից