Տիգրան Կ. Հարությունյանը միջազգային մրցաշարի հաղթող
Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում ավարտված շախմատի երիտասարդական բաց առաջնությունում հաղթանակ տարավ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կ. Հարությունյանը:
Վերջին 9-րդ տուրում 20-ամյա միջազգային վարպետը ոչ-ոքի խաղաց իր գլխավոր մրցակցի՝ հնդիկ գրոսմայստեր Դիպտայան Գրոշի հետ, վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց առաջին տեղը:
Մեր մյուս շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարպետներ Արթուր Դավթյանն ու Վահե Դանիելյանը, ինչպես նաեւ վարպետության թեկնածու Հովհաննես Հ. Հակոբյանը, ինը հնարավորից վաստակեցին 7-ական միավոր եւ բաժանեցին 3-10-րդ տեղերը: Կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 16-րդ տեղում: Նա, սակայն, հաղթող ճանաչվեց շախմատիստուհիների մեջ:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից