Նոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում
«Ռոսավիացիան» սահմանափակումներ է հայտարարել Պերմի «Մեծ Սավինո» օդանավակայանում։ Մի շարք բուհերում և դպրոցներում դասերը դադարեցվել են, հաղորդում է «Պերմ 36,6» ալիքը։ Հրատարակության բաժանորդները հայտնել են պայթյունների մասին Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանում։ Քաղաքում բարձրախոսներով ահազանգել են նաև «վտանգավոր նյութի արտահոսքով վթարի» մասին, սակայն, «Новости Перми и края/Պերմի եւ երկրամասի նորություններ» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ դա եղել է համակարգի աշխատանքի ստուգում։
Նախօրեին Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել էր, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են արդյունաբերական հարթակին։ Նրա խոսքով՝ ձեռնարկության աշխատակիցները գտնվում են անվտանգ վայրում, տուժածներ և ավերածություններ չկան։ Նա հավելել է, որ քիմիական վտանգ չկան, դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունում նշել են, որ ուկրաինական հարձակման նպատակը եղել է «Տրանսնեֆտին» պատկանող «Պերմ» գծային արտադրական դիսպետչերական կայանը։ Տեղի բնակիչները խոսել են «նավթային անձրևի» մասին։ Քամու պատճառով ծուխը ամբողջությամբ լցվել է քաղաք։ «Սեւ անձրեւից» հետո մեքենաների և հագուստի վրա մնացել են մրոտ հետքեր։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում