Համագործակցության ընդլայնում և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա ներուժ
Ապրիլի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՎԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի քարտուղարի տեղակալ, Վիետնամի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Ֆան Վան Ձիանգի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Դեսպան Սուրեն Բաղդասարյանը շնորհավորել է նախարար Ֆան Վան Ձիանգին պաշտոններում նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կնպաստի Հայաստան-Վիետնամ հարաբերությունների զարգացմանը։ ՀՀ դեսպանը միաժամանակ ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա ներուժը։
Նախարար Ֆան Վան Ձիանգը, իր հերթին, գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների դրական ընթացքի կապակցությամբ և իր անկեղծ երախտագիտությունը հայ ժողովրդին՝ 1950-1980-ական թվականներին ազգային անկախության և երկրի վերամիավորման պայքարի ընթացքում վիետնամական ժողովրդին ցուցաբերած աջակցության և օգնության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Վիետնամ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության, միջգերատեսչական կապերի ակտիվացման և փոխշահավետ համագործակցության ծրագրերին։
Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցերը, ինչպես նաև համապատասխան կառույցների միջև գործնական կապերի խորացումը։


















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո