Մբապե. Ռոնալդուն իմ մանկության հերոսն է, բայց հիմա մտածում եմ միայն «Ռեալին» հաղթելու մասին
Փարիզի ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայում ակնկալում է հաղթանակ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
«Ռոնալդուն իմ մանկության հերոսն է: Հրաշալի էր հանդիպել նրան, երբ այցելում էի «Ռեալի» մարզաբազա: Բայց ես մարտիկ եմ եւ կարեւորը հաղթանակն է: Ես հիանում էին Ռոնալդուի խաղով, երբ պատանի էի, բայց հիմա այդ ամենը անցյալում է: Գնում եմ Մադրիդ խաղալու եւ հաղթելու համար:
Ռոնալդուն գերազանց խաղացող է, բայց մենք ունենք Նեյմար, եւ նա շատ նման է Ռոնալդուին: Իսկ Կավանիից սովորում եմ լինել ռմբարկու»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 13/14-ին, 20/21-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 6/7-ին եւ 13/14-ին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
«Սեւիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռոմա» (Իտալիա)
«Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Առաջինը նշված թիմերը առաջին խաղերը կանցկացնեն տանը


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից