Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ «Բորուսիա»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում հանդես է եկել 2013-2016-ը, հաղորդում է գերմանականBild-ը:
Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է անգլիական ակումբում իր կարգավիճակից եւ ցանկանում է հեռանալ: Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն նշել էր, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գրեթե անհավանական է:
Բրիտանական մամուլի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմյեր լիգան:
«Բորուսիայի» կազմում հայ ֆուտբոլիստը 2013-2016-ն անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից