Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը:

Ամենաուշագրավն այն է, որ հանրության մեծամասնությանն անհայտ «Առաջ» կուսակցությանը հաջողվել է նախընտրական ցուցակում առաջնային տեղեր ստանալ։ Մասնավորապես, հանրությանն ավելի շատ Սաքուլիկ անունով հայտնի Սեւակ Խաչատրյանը հանգրվանել է չորրորդ տեղում։

Մի հետաքրքիր դիտարկում եւս։ «Հայաստան» դաշիքում` իր քաղաքական ուժին բարձր վարկանիշ բերող Ագնեսա Խամոյանին տվել են միայն իններորդ տեղը, իսկ ահա հանրության մոտ «բացասական լիցքեր» առաջացնող, «Հայաստան» դաշինքից ձայներ խլող եւ վարկանիշ իջեցնող Քրիստինե Վարդանյանը վեցերորդն է։

Դժվար է ասել, թե ինչով է առաջնորդվել Ռոբերտ Քոչարյանը, որը համաձայնել է Գերասիմ Վարդանյանի` Գերասի նման սկանդալային կերպարին նվիրել ցուցակի 19-րդ տեղը, իսկ «սոլիդ եւ դրական» ընկալում ունեցող Արծվիկ Մինասյանին՝ միայն 29-րդ տեղը։

Տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արել է՝ հնարավորինս նվազեցնելու ակնկալվող ձայների քանակը։ Ի վերջո, դեռ չկողմնորոշված եւ տատանվող ընտրողը ցուցակի երկրորդ տեղում, տեսնելով Իշխան Սաղաթելյանին, հաստատ «Հայաստան» դաշինքին ձայն չի տա։ Իշխանը հաջողությամբ բացակայել է նիստերից, արել սկանդալային հայտարարություններ ու հիմա հարց` ինչո՞ւ է ուզում կրկին մանդատ ստանալ։  Այն, որ Ռոբերտ Քոչարյանը հաջող ցուցակ չի կազմել, վկայում է նաեւ այն փաստը, որ համաձայնել է այնտեղ ընդգրկել Բորիս Մուրազիին, որը մեկ այլ դաշինքում հայտնված ոմն մեկի անձնական ներկայացուցիչն է լինելու «Հայաստան» դաշինքում։  

«Հայաստան» դաշինքը խելամիտ եւ հավասարակշռված ցուցակ ներկայացնելու դեպքում կարող էր ակնկալել ընտրություններում ստանալ ընտրողների ձայների մոտ 15 տոկոսը, բայց այս ցուցակով պայքարը ընթանալու է խորհրդարանում հինգ-վեց մանդատ ստանալու համար։ 

Ամեն դեպքում, չնայած ակնհայտ սխալ որոշումներին, «Հայաստան» դաշինքի ցուցակը բազմակի անգամ ավելի հասկանալի է, քան այն ցուցակը, որը ներկայացրել են «ուժեղ տղաներն ու աղջիկները»։

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետեւյալն է՝

  1. Ռոբերտ Քոչարյան
  2. Իշխան Սաղաթելյան
  3. Աննա Գրիգորյան
  4. Սևակ Խաչատրյան
  5. Արթուր Խաչատրյան
  6. Քրիստինե Վարդանյան
  7. Աղվան Վարդանյան
  8. Գեղամ Մանուկյան
  9. Ագնեսա Խամոյան
  10. Լևոն Քոչարյան
  11. Արթուր Սարգսյան
  12. Լիլիթ Գալստյան
  13. Մեսրոպ Մանուկյան
  14. Գառնիկ Դանիելյան
  15. Քրիստինե Նազարյան
  16. Բորիս Թամոյան
  17. Նարեկ Մանթաշյան
  18. Լուսինե Քարամյան
  19. Գերասիմ Վարդանյան
  20. Կարեն Սիմոնյան
  21. Անուշ Առաքելյան
  22. Արման Ղազարյան
  23. Արթուր Օհանյան
  24. Արմենուհի Կյուրեղյան
  25. Միհրդատ Մադաթյան
  26. Իգոր Սարգսյան
  27. Ռուբինա Պետրոսյան
  28. Սամվել Հակոբյան
  29. Արծվիկ Մինասյան
  30. Անուշ Բրուտյան