Իսրայելի զանգվածային հարվածներից հետո Լիբանանում տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան
Իսրայելը չորեքշթի՝ ապրիլի 8-ին, շարունակել է լայնածավալ հարվածները Լիբանանի տարածքում։ Իսրայելական բանակը հայտնել է, որ մոտ 50 կործանիչի մասնակցությամբ շուրջ 10 րոպեում թիրախավորվել են «Հեզբոլլահ»-ին պատկանող ավելի քան 100 հրամանատարական կենտրոններ և ռազմական օբյեկտներ Բեյրութում, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային հատվածներում։ Լիբանանի անվտանգության աղբյուրների համաձայն՝ հարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 150-ը, որոնց զգալի մասը բաժին է ընկել մայրաքաղաք Բեյրութին։
Իսրայելը պնդում է, որ թիրախավորված ենթակառուցվածքների մեծ մասը գտնվել է բնակելի թաղամասերում, իսկ բանակի խոսնակ Նադավ Շոշանին հայտարարել է, թե «Հեզբոլլահ»-ը ներկայումս գործունեություն է ծավալում նաև այն շրջաններում, որոնք նախկինում նրա հենակետեր չէին համարվում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այս գործողությունը բնութագրել է որպես «Հեզբոլլահ»-ի դեմ ամենամասշտաբային հարվածը վերջին ամիսներին։ Հարվածները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Իսրայելը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված հրադադարը չի տարածվում Լիբանանի և «Հեզբոլլահ»-ի վրա։
Լիբանանի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 89 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը, սակայն ավելի ուշ Reuters-ը և AP-ն հաղորդել են, որ զոհերի թիվը հասել է առնվազն 112-ի, իսկ վիրավորներինը՝ 837-ի։
Իշխանությունները զգուշացնում են, որ թվերը կարող են շարունակել աճել, քանի որ մարդիկ դեռևս մնում են փլատակների տակ։ Լիբանանի Կարմիր խաչը հայտնել է, որ վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու համար ճանապարհներին աշխատում են ավելի քան 100 շտապօգնության մեքենաներ։
Առողջապահության նախարարությունը բնակչությանը կոչ է արել ազատել ճանապարհները՝ խցանումների պատճառով փրկարարների աշխատանքը չխոչընդոտելու համար։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ հարվածները հասցվել են խիտ բնակեցված բնակելի թաղամասերին և խլել են նաև անզեն քաղաքացիական անձանց կյանքեր, հատկապես Բեյրութում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ Իրանի կողմից հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին