ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին Իսլամաբադում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել
Իսլամաբադի իշխանությունները ապրիլի 9-ը և 10-ը տոներ են հայտարարել՝ ապրիլի 10-ին քաղաքում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին, հաղորդում է Pakistan Observer-ը՝ հղում անելով քաղաքի շրջանային դատավորի հայտարարությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ համաձայնության է եկել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ։ Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը ուրբաթ օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կսկսի բանակցություններ ԱՄՆ-ի հետ։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ 2026 թվականի ապրիլի 9-ը և 10-ը (հինգշաբթի և ուրբաթ) հայտարարվել են հանգստյան օրեր Իսլամաբադի մայրաքաղաքային շրջանի վարչական տարածքում, բացառությամբ Իսլամաբադի կարևորագույն ծառայությունների գրասենյակների, այդ թվում՝ հիվանդանոցների, վարչակազմի և ոստիկանության», - ասվում է Իսլամաբադի շրջանային դատավորի հայտարարության մեջ։
Հրապարակումը շեշտում է, որ ոչ աշխատանքային օրեր են մտցվել ԱՄՆ-ի և Իրանի միջև նշանակալի խաղաղության բանակցություններից առաջ՝ բնակչության համար անխափան լոգիստիկա, անվտանգություն և հարմարավետություն ապահովելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին