«Տոտենհեմը» եւ «Արսենալը» միացել են Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին
Գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը հայտնել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը» եւ «Արսենալը»:
«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիային»: Սպասվում է, որ «Բորուսիան» կվարձակալի կիսապաշտպանին՝ ամռանը նրա տրանսֆերային իրավունքը 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ:
Սակայն Մխիթարյանը խառնել է Ժոզե Մոուրինյոյի խաղաքարտերը եւ ցանկանում է մնալ Պրեմյեր լիգայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Տոտենհեմը» եւ «Արսենալը»: Հայ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Լոնդոն մեկնելու մասին, իսկ Գերմանիա վերադառնալը չի մտնում նրա ծրագրերի մեջ: Մխիթարյանն ամեն ինչ անելու է Լոնդոն տեղափոխվելու համար:
Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանը կարող է ներառվել Մեսութ Օզիլի տրանսֆերում: Ամեն դեպքում, Մոուրինյոն չի ցանկանում իր ֆուտբոլիստին վաճառել անգլիական ակումբի»,- Լի Պրայսխոսքը մեջբերում է express.co.uk-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն նշել էր, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գրեթե անհավանական է: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Ինտերը», որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ:


















































Մխիթարյանը կերտեց Ինտերի 5:1 հաշվով հաղթանակը
Ադրբեջանը կարծես դեմ չէ, որ Մխիթարյանը խաղա Բաքվում
Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Ադրբեջանի չեմպիոնի
«Արսենալ»-ը հաղթեց ՊՍԺ-ին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր
Մխիթարյանն առաջնությունն ավարտեց վեցերորդ տեղում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից