Իսպանիայում ֆուտբոլը դարձել է քաղաքականության գերին
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հերթական տուրում գլխավորը «Ռեալ»-«Բարսելոնա» խաղն էր, բայց ի տարբերություն նախորդ տարիների, այս հանդիպումը մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում, քանի որ գրեթե բոլորը համոզված էին, որ հաղթելու է «Բարսելոնան», ընդ որում, ոչ նրա համար, որ կատալոնյան թիմն ուժեղ է, այլ այն, որ հիմա այդպես է պետք։
Որքան շատ է հաղթում «Բարսելոնան» այնքան Կատալոնիայում մեղմվում է անկախական տրամադրությունները եւ հեշտանում իսպանական իշխանությունների գործը։ Պաշտոնական Մադրիդը ֆուտբոլը գործիք է դարձրել իր խնդիրները լուծելու համար։ Խնդիրներից մեկն էլ «Բարսելոնայի» միլիոնավոր երկրպագուներին անկախական տրամադրություններից հետ պահելն է։
Եւ եթե Մադրիդում «Բարսելոնան» հաղթում է «Ռեալին», ապա ըստ պաշտոնական Մադրիդի, հարյուր հազարավոր կատալոնացիներ կմոռանան անկախության մասին կամ ավելին, կցանկանան, որ Կատալոնիան մնա Իսպանիայում։
Ահա այսպիսին է ֆուտբոլն Իսպանիայում այս մրցաշրջանում։ վաղուց բոլորը գիտեն, թե ով է չեմպիոնը, իսկ «Ռեալն» էլ տարբեր հնարքներով երկրպագուներին հասկացնում է, թե ով է իրականում ամենաուժեղը եւ ինչու լուրջ չեն վերաբերվում առաջնությանը։
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից