Այս հարձակումը մեր ուժերի վրա անընդունելի է. Մակրոն
Ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնը X-ում։ Դեպքը տեղի է ունեցել Էրբիլում։ ԱԹՍ-ի հարձակումից նաեւ վիրավորվել են մի քանի զինծառայողներ։ «Այս հարձակումը մեր ուժերի վրա, որոնք 2015 թվականից մասնակցում են «Իսլամական պետության» դեմ պայքարին, անընդունելի է»,- գրել է Մակրոնը։ Իրանում պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները, շեշտել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիական բանակը ավելի վաղ հայտնել էր, որ հակաահաբեկչական պատրաստություն անցկացնող վեց ֆրանսիացի զինծառայողներ վիրավորվել են անօդաչու սարքի հարձակման հետևանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ նույն շրջանում հարձակման էր ենթարկվել նաև իտալական բազան։
Ֆրանսիացի հարյուրավոր զինծառայողներ են գտնվում Էրբիլում «Իսլամական պետության» դեմ գլոբալ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակում։ Այնտեղ գտնվում է նաև ամերիկյան զորախումբը, որն արդեն ենթարկվել է հարձակումների՝ ԱՄՆ-ի և Իսրայել կողմից Իրանի դեմ պատերազմն սկսվելուց հետո։


















































Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցը
Իրանում ռեժիմի փոփոխությունն անհնար է «միայն ռմբակոծությունների միջոցով»
Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն
Մակրոնը հիշեցրել է Թրամփի չիրականացված խոստումը՝ Ուկրաինայում պատերшզմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է մարտերը դադարեցնելու միակ միջոցը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր