Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյան. Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ

Վերադարձել է 18 տարեկանի ուժս: Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ: Ես ինքս ինձ եւ բոլորին կապացուցեմ, որ այս երկու տարում տեղի ունեցածը թյուրիմացություն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նոյեմբերի 30-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է կրճատել Հայաստանի հավաքականի որակազրկումը մինչեւ 2018թ. մայիս: Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ:

Հռիփսիմե, շուրջ երկու տարի տեւեց քո որակազրկումը: Ինչպե՞ս անցկացրիր այդ շրջանը:

Նախ՝ սկսենք նրանից, որ ես չգիտեի իմ որակազրկման մասին: Տեղյակ եմ եղել Ռիո-2016 Օլիմպիական խաղերից առաջ, հենց այն շրջանում, երբ լիովին կենտրոնացել էի Խաղերին պատրաստվելու վրա: Շատ ծանր տարա այդ լուրը: Բազմիցս նշել եմ, ու վերջին անգամ եւս կուզեի նշել, որ ես ու իմ նման մարզիկները երբեք առանց բժշկի հսկողության ոչինչ չեն անում, որեւէ դեղորայք չեն ընդունում: Օրինակ` այն ժամանակ թույլատրվում էր ասպիրին օգտագործել: Հետո տարիներ անց որոշվեց, որ ասպիրինը պետք է չլինի. պարզ է, որ այդ ասպիրինն իմ օրգանիզմում կլիներ: Նախկինում եւ այսօր էլ բոլոր մարզիկներն էլ բժիշկների հսկողության տակ են:

Ի՞նչ արեցիր այս երկու տարիների ընթացքում:

Մեծ դժվարութամբ համակերպվեցի այն մտքին, որ մրցահարթակ դուրս չեմ գալու, բայց երբեք չհրաժարվեցի մարզումներից: Ես այս ամբողջ ընթացքում շարունակել եմ իմ մարզումները, բայց ոչ այն մարզավիճակում, որով մշտապես գնացել եմ մրցումների: Միշտ փորձել եմ պահպանել ֆիզիկական վիճակս, անբաժան էի մարզադահլիճից եւ մշտապես հույսով սպասում էի, որ լավ լուր եմ ստանալու: Եվ ստացա: Այդ տեղեկությունը, որ մայիսից մենք ազատ ենք, ինձ զանգել եւ հայտնել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այդ զանգն ինձ համար շատ սպասված էր: Նա ասաց, որ այդ լավ լուրն անձամբ էր ցանկանում ինձ հայտնել:

Ինչպիսի՞ն կլինի վերադարձդ մեծ սպորտ: Ո՞ր մրցաշարում քեզ կտեսնենք հավաքականի կազմում:

Աշխարհի առաջնությանը կլինի վերադարարձս: Քաշային կարգս փոխել եմ: Նախկինում ես հանդես էի գալիս 75+ կարգում: Այժմ հանդես կգամ նոր քաշային կարգում, որը նոր քաշ է նաեւ ծանրամարտում` 90 կգ: Ուզում եմ այս նոր քաշային կարգում նոր մեդալներ նվաճել, նոր հաղթանակներ պարգեւել Հայաստանին:

Նշեցիր, որ այս ընթացքում անբաժան ես մնացել մարզադահլիճից, մարզումներից: Ի՞նչն է քեզ հավատ ներշնչել, որ չդադարես մարզվել:

Իմ ուժը եղել է ընտանիքս, ամուսինս, ով մշտապես հավատացել է ինձ ու արդարությանը, որ այս ամենը մի օր ավարտվելու է: Անձնական մարզիչս է ինձ ուժ տվել: Ես վատ բան չէի արել, որ ինձ ցմահ որակազրկեին, այնպիսի պատիժ սահմանեին, որ ստիպված հեռանայի սպորտից: 19 տարի Հայաստանում ամենաշատ դոպինգ անալիզ հանձնած մարզիկը ես եմ եղել. Փաշիկ Ալավերդյանն էլ ինձ անընդատ կատակով ասում էր` անալիզի բաժակը մի դիր ձեռքիցդ… Ուր մտնում էի, հայտնում էին, որ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է դոպինգ անալիզ հանձնի: Ես երբեք կեղծարարությունների չեմ դիմել եւ երբեք չեմ խուսափել այդ ստուգումներից: Հենց սա է ինձ ուժ տվել հավատալուն, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու: Այսօր շատ ուրախ եմ, որ մի քանի ամիս մնաց այս տհաճ իրավիճակին եւ անհամբերությամբ սպասում եմ կրկին մրցահարթակ դուրս գալուն: Այնպիսի տպավորություն է` ասես, 18 տարեկանի ուժս հետ է վերաձարձել: Ուզում եմ ամբողջ աշխարհին ապացուցել, որ թյուրիմացություն է եղել, եւ ես Հայաստանի այն մարզիկն եմ, որ եղել եմ մինչեւ այս իրադարձությունները:

Վստահ եմ, որ 90 կգ քաշային կարգում առանց մեդալի չեմ վերադառնա մրցումներից: Ճիշտ է, հիասթափություններ ապրեցի, դժվար օրեր ունեցա, բայց այդ ամենը մոռացվեց, երբ ստացա բաղձալի զանգը: Ինչպես ճաղավանդակում փակված առյուծն է սպասում վանդակը բացվելուն, այնպես էլ ես էի սպասում ինձ «բաց թողնելուն», որ վերադառնամ մրցումների:

Ես չէի ուզենա այսպես ավարտել մարզական կարիերաս, չէի ուզի մարդիկ ասեին` զրկվեց ու թողեց սպորտը: Ավելի եմ շահագրգռված` նոր մեդալներ նվաճելուն եւ ապացուցելուն, որ ես այդ մարզիկը չեմ, իսկ հաղթանակներս իրական իմ նվաճումներն են, Հռիփսիմե Խուրշուդյանն այդ աղջիկը չէր…

Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հավատացել ու հավատում են մինչ օրս, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, ով ինձ մշտապես հույս է տվել եւ ոգեշնչել, որ ես չընկճվեմ:

Ամենակարեւորն ինձ համար սեփական հավատն է: Եթե ես այդ հավատը չունենայի, չէի վերադառնա մեծ սպորտ: