Ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ․ Մկրտչյան
Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, «Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում է դեսպանությունը։
Բացման խոսքով հանդես են եկել Առևտրի պալատի ավագ փոխնախագահ Քուշ Չոքսին և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին, գործարար կապերի ընդլայնմանը և համագործակցության ինստիտուցիոնալիզացման կարևորությանը։
Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանները՝ նշելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ։
Կլոր սեղան-քննարկմանը վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ խորացնելու երկարաժամկետ և կայուն տնտեսական գործընկերությունը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում