Սալգադոյի դուստրն ինքնաթիռում երգել է Ռեալի ֆուտբոլիստների համար (տեսանյութ)
«Ռեալին» Աբու-Դաբիից Իսպանիա ուղևորվելու ճանապարհին ընկերակցել է մադրիդցիների նախկին պաշտպան Միչել Սալգադոյի դուստրը` Մալուն:
Աղջիկն ինքնաթիռում երգել է ֆուտբոլիստների համար և արժանացել նրանց ծափահարություններին:
Իսկ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Մալուին` նրան վարդ և համբույր նվիրելով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին «Ռեալը» հաղթել է աշխարհի 2017 թվականի ակումբային առաջնությունում` եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասնելով բրազիլական «Գրեմիոյի» նկատմամբ:
«Ռեալը» դարձել է առաջին թիմը, որը երկու տարի անընդմեջ դառնում է մրցաշարի չեմպիոն, իսկ հաղթանակների ընդհանուր քանակով հավասարվել է «Բարսելոնային»: «Ռեալը» մրցաշարում հաղթել է 2014, 2016 և 2017 թվականներին, իսկ «Բարսելոնան»` 2009, 2011 և 2015 թվականներին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից