Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)

Վթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Գիտություն

Խորհրդային տարիների համեմատ Հայաստանում նվազել են արտանետումները, բայց ոչ էներգաարդյունավետության հաշվին

Աշխարհում արագ տեմպերով զարգանում է կանաչ էներգետիկան։ Դա իրականացվում է տարբեր ծրագրերով։ Դրանցից մեկը Արևելյան գործընկերության «Քաղաքապետների դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» ծրագիրն է, որին միացել է նաև Հայաստանը։ Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում տեղական մակարդակով մշակելու և իրականացնելու գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը։ Համայնքները պարտավորվում են մինչև 2030թ-ը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։

Մասնագետներն արձանագրում են՝ ջեռուցումը մեկ աստիճանով պակասեցնելիս, ծախսը նվազում է 7 տոկոսով։ Այս տվյալները ներկայացնում է «Քաղաքապետների դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի․ Արևելյան գործընկերություն» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը։ Նա սեփական օրինակն է մատնանշում՝ գիշերը հյուրանոցի պատուհանը բաց է թողնում, քանի որ շատ շոգ է սենյակում։ Բարձր ջերմաստիճան, մեքենաների արտանետումներ, հասարակական տրանսպորտ ու ոչ միայն․ ամեն տարի ջերմոցային գազերի արտանետումները մի քանի միլիոն տոննայի են հասնում։ Հայաստանում այդ թիվը մոտ 11 մլն է։ Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ էին գործում, արտանետումները 25 մլն տոննայի էին հասնում։

Երևան, Գյումրի, Վանաձոր ․․․մեծ ու փոքր 30 համայնք է միացել ծրագրին։ Դրանցից 7–ը արդեն մշակել են իրենց էներգետիկ ու կլիմայական ռազմավարությունները, 11-ը սկսել են աշխատել այդ ուղղությամբ, 4–ը կսկսեն աշխատել այս տարի։ Գործողությունները երեք հիմնական ուղղություն ունեն՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում, հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և էներգետիկ աղքատության հաղթահարում։ Համայնքներն իրենց առջև խնդիր են դրել՝ մինչև 50 տոկոս կրճատել արտանետումները։

Հիմնական արտանետումները էներգետիկ ոլորտից են  գալիս։ Հենց այստեղ է, որ շեշտը արևային կայանների զարգացման վրա է դրվում։ Բայց այստեղ կարևոր է հատկապես բնակչության դերը։ Եթե համայնքի բնակիչը ոչ մի քայլ չձեռնարկի, ծրագիրը արդյունք չի տա: 

Ծրագրի արդյունավետությունը գնահատվում է նրանով, թե էներգարադյունավետության ու կլիմայական մարտահրավերների հաղթահարման քանի ծրագիր է իրականացվել համայնքներում։ Եվրոպայում ներդրված է արտանետումների առևտրի համակարգ։ Սահմանաչափեր են դրվում տարբեր արտադրությունների վրա՝ սահմանափակելով ջերմոցային գազերի արտանետումները մեկ միավոր տարածքի վրա։ Եթե Հայաստանում էլ ներդրվեն նման չափանիշներ, արդյունքը ակնհայտ կլինի, բայց մի քանի տարի հետո միայն։ Տարբեր համաձայնագրերով ավելի քան 190 երկիր պարտավորվել է մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի մակարդակի համեմատ կրճատել 44%-ով։

Նյութը՝ Հանրային ռադիո