Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է Արքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա Հորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանա Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026 Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից
Հայաստան

Սպասվում են փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակի տրամադրման կարգում

Կրթության ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումների շրջանակում Հայաստանում  սպասվում են  փոփոխություններ կրթաթոշակի տրամադրման կարգում, որոնք միտված են  բարձրագույն կրթության որակի բարձրացմանը, առաջադիմության   խրախուսմանը և սոցիալական աջակցության  թիրախայնացմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ  նոր համակարգի առանցքում միջազգային մակարդակում մրցունակ, ժամանակակից  աշխատաշուկայի  պահանջներին համապատասխան մասնագետների ձևավորումն է։ Նրա խոսքով՝ այն ուղղված է բարձրագույն ուսումնական հաստատությունների՝  եվրոպական չափանիշներին համապատասխան  հավատարմագրմանը, միջազգային վարկանիշավորման համակարգերում առաջխաղացմանը, ուսանողների պատշաճ կեցության և կրթական միջավայրի ապահովմանը, կրթություն-գիտություն կապի ամրապնդմանը, ինչպես նաև պետական ֆինանսավորման դիվերսիֆիկացմանն ու թիրախայնությանը։

Կրթության ոլորտի այս բարեփոխումները  մաս են կազմում  ՀՀ կրթության  մինչև  2030թ. զարգացման պետական ծրագրի, որով նախատեսվում է նաև պետական բուհերի խոշորացում և գիտական կազմակերպությունների  հետ միավորում, բուհերի կառավարման նոր մոդելների ներդրում, կառավարման  հմտությունների զարգացում, պետական թիրախային աջակցության տրամադրում, համալսարանական ինկուբատորների և ձեռնարկատիրական էկոհամակարգի ձևավորում։

«Միաժամանակ, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության  և գիտության մասին» օրենքով  ամրագրվել են բուհերի ֆինանսավորման, ընդունելության և կրթաթոշակային համակարգի նոր սկզբունքներ։ Օրենքով սահմանվել է կրթաթոշակի նոր հասկացություն, ըստ որի՝կրթաթոշակը պետության, բուհերի, մասնավոր կազմակերպությունների, միջազգային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ անհատների կողմից ուսումնառության շարունակականությունը  կամ կրթական գործընթացն ապահովելու նպատակով անհատույց տրամադրվող դրամական աջակցություն է»,- նշեց ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

Պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը,  դրանց տեսակները, պահանջներն ու չափանիշները, ինչպես նաև թիրախային խմբերը սահմանվելու են Կառավարության որոշմամբ։ Նոր  մոտեցմամբ կրթաթոշակները  կարող են տրամադրվել ինչպես ընդունելության արդյունքների, այնպես էլ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության, ձեռքբերումների կամ նպատակային ուսուցման հիմքով։

Կրթաթոշակային  նոր  համակարգի  առանցքում առաջադիմության  խթանումն է՝միաժամանակ ապահովելով կրթության հասանելիությունը։ Նոր կարգով կրթաթոշակները կտրամադրվեն օրենքի պահանջներին համապատասխան բուհերում սովորող  ուսանողներին՝անկախ բուհի  կազմաիրավական ձևից։ Պայման է, որ կրթական ծրագիրը  լինի հավատարմագրված, իսկ ուսանողը սովորի լրիվ բեռնվածությամբ․ ուսումնառությունը  մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում  կրթաթոշակ ստանալու իրավունքը չի գործի։

Մինչ կառավարության համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունումը, կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կշարունակեն  կարգավորվել  գործող իրավական ակտերով։

Նոր կրթաթոշակային համակարգը նախատեսվում է որպես ոչ միայն առաջադիմության խրախուսման, այլև սոցիալական աջակցության արդյունավետ գործիք։ Կրթաթոշակը  դիտարկվում է որպես ֆինանսական խրախուսում, որը կարող է ուղղվել նաև կեցության, սննդի և փոխադրամիջոցի ծախսերի փոխհատուցմանը՝ հնարավորինս  բացառելով բարձր  առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով ուսանողների դուրս մնալը բարձրագույն կրթական համակարգից։

«Այս ռազմավարական ուղղության շրջանակում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող  ուսանողների պետական աջակցության ընդլայնում ՝ կրթաթոշակների և փոխհատուցման մեխանիզմների  միջոցով՝ նպատակ ունենալով  բացառել  ֆինանսական  պատճառներով նրանց դուրս մնալը բարձրագույն կրթական համակարգից»,- եզրափակեց Լուսինե Գրիգորյանը։