Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում «Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնության Փաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը Թաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներ Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ Հյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքեր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել էՇնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համարՎրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել էԱրքայազն Հարրին և Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀորմուզի նեղուցից գաղտնի միջանցքով օրական մոտ 10 մլն բարել նավթ դուրս է բերվում Օդի ջերմաստիճանը կբարձրանաՎրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարածումից»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 20.08.2026Երեխային նկատմամբ ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՍերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվելՌուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է ԿիևինԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակՀաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակըԹրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասինՇիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխություններըՀրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրաԻրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FTԵրևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. ՊապիկյանՀայտնաբերվել է Երկրից 23 անգամ ավելի զանգվածային էկզոմոլորակԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինՄարկուս Ռեշֆորդը մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպքՉնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres
Հայաստան

«ՍՍ»-ից՝ «1»․ պետական համարանիշի մասին վարչապետի հայտարարության հետքերով

Պետհամարանիշի փոփոխության առաջարկը հիմնավորվում է ՀՀ կառավարության 1251-Ն որոշմամբ, որով սահմանված են պետական համարանիշերի Ձև N 5-ի 27-րդ և 27.1-ին տեսակների պատկերները։ ‘

Համարանիշների այս տեսակը տարբեր տարիների տարբեր պաշտոնների համար է կիրառվել՝ պայմանավորված երկրի կառավարման մոդելի փոփոխությամբ։

Այդ համարանիշը մինչ հունվարի 8-ի որոշումն ուներ այս տեսքը․

Այժմ, Կառավարության հունվարի 8-ին կայացրած որոշմամբ, այն կունենա հետևյալ տեսքը՝ 

Տրանսպորտային միջոցներին, դրանց շահագործման ու ընդհանրապես ճանապարհային երթևեկության կարգուկանոնին առնչվող և 2010 թվականին ընդունված ու դրանից հետո տարբեր տարիներին պարբերական փոփոխությունների ենթարկված Կառավարության որոշման ինկորպորացված տարբերակում նշվում է, որ առանձնացված համարանիշեր ունեցող 27 տեսակը սպասարկում է ՀՀ վարչապետին։ 

Արտապատկերումը՝ որոշման նախագծից։

«Միջազգային փորձի ուսումնասիրությամբ վեր հանված միտումները վկայում են, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն՝ նշաններն ավելի քիչ են (ընդհուպ մինչև միայն մեկ պայմանանիշի կիրառում) և գործածվում են պետական դրոշի հետ համադրությամբ»,- նշված է ՆԳ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Հունվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարվող փոփոխությունը ներկայացնելիս բացառել է պետական համարանիշերի ասոցացումը որևէ անձի անվան հետ և ընդգծել, որ դա ուղղված է պետական արարողակարգի պահպանությանը։ 

«Ատրիբուտներ կան, որ մենք պարտավոր ենք պահել, և այդ ատրիբուտները մեր անձնական քմահաճույքի հարց չէ, այլ պետական արարողակարգերի հարց է, և  մենք պետք է մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ՝ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր։ Մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ անձի անվանատառ կրի։ Արարողակարգային նրբությունները պետք է ճշգրտորեն պահպանվեն», —ասել է վարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարչապետը սխալ է՝ համարանիշի վրայի տառերը չեն արտահայտել որևէ մեկի անվանատառեր։

Ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում համարանիշերի պատմությունը

Առաջին անգամ ավտոմեքենաների վրա համարանիշեր հայտնվել են ԽՍՀՄ կազմ Հայաստանի մտնելուց հետո։ Այդ պահից սկսած և մինչև 1996 թվականը երկրում կիրառվել են սովետական տիպի ավտոմոբիլային համարանիշեր։

Հայաստանում սեփական ստանդարտի համարանիշեր սկսել են տրամադրել 1996 թվականից՝ առաջին փուլում հիմնականում ավտոմեքենաների և ավտոբուսների համար։ Տվյալ ժամանակի համարանիշի վրա ձախ կողմից գրվել է երկրի կոդին համապատասխանող «AM»-ը։ Ձախ կողմից առկա է եղել նաև հոլոգրաֆիկ նշան, թվեր ու հայկական այբուբենի տառեր, որոնք ունեցել են նույնատիպ լատինական օրինակներ՝ Ս, Օ, Տ, նաև՝ L լատինական տառը, որը նման է հայերեն Լ-ին և այդպես շարունակ։ Տարիների ընթացքում ընտրություն կատարելու հնարավորությունն ընդլայնվել է, և հնարավոր է եղել որոշակի վճարումների դիմաց տարբեր տառերով համարանիշեր ստանալ։ 2014 թվականից Հայաստանում սկսել են տրամադրել նոր նմուշի համարանիշեր:

Իսկ 2010 թվականից Հայաստանի պետական մարմինները իրենց սպասարկող ծառայողական մեքենաների համար ունեցել են հատուկ համարանիշեր, օրինակ՝ XXX OS 01-ը եղել է Սահմանադրական դատարանին սպասարկող մեքենայի համարանիշը, XXX UU 01-ը՝ ՀՀ նախագահին, XXX HH 01-ը և XXX OO 11-ը՝ ՀՀ Ազգային ժողովին, XXX SO 01-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությանը, XXX SL 01 և XXX SL 33-ը՝ բանկերին և այդպես շարունակ։ Ժամանակի ընթացքում, իհարկե, այս համարանիշերը փոփոխության են ենթարկվել։ 

Այժմ օգտագործվող «ՍՍ» տառային համադրությունը տարիների ընթացքում հանրային դիսկուրսում այս կամ այն կերպ գուցե ասոցացվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառերի հետ, սակայն պաշտոնապես որևէ կերպ չի հիմնավորվում, որ այդ սկզբնատառերով համարանիշերը հատուկ են տրամադրվել հենց Սերժ Սարգսյանին։ 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր» չի հաստատվում նաև այն պարզ բացատրությամբ, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշը ևս ունեցել է «ՍՍ» սկզբնատառերը` 001UU:  

Ի դեպ, Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին տարիներին (2018-2021թթ․) ունեցել է 136 ՍՍ 01 պետհամարանիշով ծառայողական մեքենա ևս, որի անսարքությունից դժգոհել էր ելույթում։ 

Ի՞նչ է ցույց տալիս միջազգային փորձը

Ներքին գործերի նախարարությունը որոշման փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորելիս մատնանշել է Շվեդիայի և Իսլանդիայի օրինակը։ 

Իսլանդիայում նախագահի պետհամարանիշին երկրի դրոշն է՝ կողքին 1 թվանշանը։ 

Էստոնիայի նախագահի ծառայողական մեքենայի վրա երկրի զինանշանն է։

Գերմանիայի նախագահի ծառայողական մեքենայի վրա 0-1 է։ 

Գերմանիայի կանցլերի ծառայողական մեքենայի համարանիշը 0-2 է, արտգործնախարարինը՝ 0-3 և այդպես շարունակ՝ ըստ պաշտոնի։

Թեև բազմաթիվ երկրներում առավել առանձնացված կամ այսպես կոչված «ուլտրագոլդ» պետական համարանիշերը կապվում են նախագահի ինստիտուտի հետ՝ անկախ կառավարման համակարգից, կան նաև բացառություններ։ Օրինակ՝ Ավստրալիայում նման համարանիշ ունի վարչապետը, ինչը պայմանավորված է երկրի սահմանադրական կառուցվածքով, որտեղ պետության ֆորմալ գլուխը միապետն է, իսկ իրական քաղաքական իշխանությունը կենտրոնացած է կառավարության ղեկավարի ձեռքում։

Ավստրալիայում վարչապետին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշն է՝ C 1 (Commonwealth 1):

Այսպիսով, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պահպանվում է «ամենաբարձր կարգի» պետական համարանիշերի ինստիտուտը, այն հիմնականում վերապահվում է պետության ղեկավարին կամ տվյալ երկրի բարձրագույն պետական խորհրդանշական ֆիգուրին։

Հայաստանի դեպքում, սակայն, չնայած խորհրդարանական կառավարման համակարգին, Սահմանադրությամբ պետության գլուխ շարունակում է համարվել Հանրապետության նախագահը (Սահմանադրության 5-րդ գլուխ)։

fip.am