Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը այցելել է ազատագրված տարածքներ
«Մենք եկել ենք այստեղ մասնագիտական նպատակով, որպեսզի տեղեկատվություն ստանանք, թե ինչ է կատարվում այստեղ, եւ մենք, իհարկե, հասել ենք մեր նպատակին»–հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը` Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների հետ Ջեբրաիլի շրջանի` ազատագրված Ջոջուղ Մորջանլի գյուղ այցելության ժամանակ:
Դեսպանի խոսքերով՝ այս գյուղի այցելությունը շատ ուսանելի է եղել. «Այստեղ կա նաեւ հուզական պահ. մենք մեկ անգամ եւս մեր աչքերով տեսանք, թե որքան ծանր եւ բարդ է այս հակամարտությունը։ Մի բան է, երբ կարդում ես դրա մասին եւ լսում, եւ լրիվ ուրիշ է, երբ ինքդ ես տեսնում, զրուցում մարդկանց հետ։ Ռուսաստանը զբաղվել է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, եւ հետագայում էլ պետք է զբաղվի, շարունակի այդ գործը»։
«Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հրաժարվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել անցյալ տարվա ապրիլյան պատերազմի արդյունքում ազատագրված տարածքներ, որոնք սահմանակցում են գրավված Ղարաբաղի հետ։ Այս մասին լրագրողներին հաղորդել է փախստականների հարցերով Պետկոմիտեի նախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։
Top-News.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից