«Ալաշկերտը» չի երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ
Դեկտեմբերի 2-ին լրացել են ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:
«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի եւ մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին` մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում, գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը եւ Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից